Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը,
հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը:
Տիգրան Բ-ն
Արտաշես Ա արքայի
թոռն է, Տիրանի
(Տիգրան Ա) գահաժառանգ
որդին: Մ. թ.
ա. 113–112 թթ-ի
հայ-պարթևական
պատերազմում պարտություն
կրելով՝ անժառանգ
Արտավազդ Ա-ն
եղբորորդի Տիգրանին
ստիպված պատանդ
է տվել
պարթևներին: Հոր
մահից հետո
Տիգրանը վերադարձել
է հայրենիք
և մ. թ.
ա. 95 թ-ին
թագադրվել Աղձնիքի
սրբավայրերից մեկում
(հետագայում այնտեղ
կառուցել է Տիգրանակերտ
մայրաքաղաքը): Իր
ազատության դիմաց
նա պարթև
Միհրդատ Բ Արշակունուն (մ.
թ. ա. 123–87 թթ.)
զիջել է «Յոթանասուն
հովիտներ» կոչված
տարածքը Մեծ
Հայքի հարավ-արևելքում:
Տիգրանն իր
գահակալության երկրորդ
տարում Մեծ
Հայքին է միացրել
Ծոփքի թագավորությունը
և դուրս
եկել Եփրատի
ափերը: Մ. թ.
ա. 94 թ-ին
Արտաշատում կնքել
է հայ-պոնտական
դաշինքը: Պոնտոսի
թագավոր Միհրդատ
VI Եվպատորն այդ
առթիվ իր
դուստր Կլեոպատրային
կնության է տվել
Տիգրանին: Հավատարիմ
այդ դաշնագրին՝
մ. թ. ա.
93–91 թթ-ին
Հայոց արքան
վճռականորեն պայքարել
է Կապադովկիայում
հռոմեական տիրապետության
հաստատման դեմ:
Սակայն Պարթևստանի
հետ Հռոմի
դաշնակցությունը հարկադրել
է Տիգրան
Բ-ին
դադարեցնել առճակատումը:
Թիկունքը հյուսիսից
ապահովելու համար
մ. թ. ա.
91–86 թթ-ին
Տիգրանն իրեն
է ենթարկել
Վիրքն ու
Աղվանքը և նախապատրաստվել
Պարթևստանի դեմ
պատերազմի: Մ. թ.
ա. 87–85 թթ-ին
հաղթել է հայ-պարթևական
պատերազմում. վերադարձրել
է «Յոթանասուն
հովիտները», գրավել
Ատրպատական-Մարաստանը,
հասել մինչև
Եկբատան քաղաքը,
ապա գրավել
Հյուսիսային Միջագետքը,
Կորդուքը, Ադիաբենեն,
Միգդոնիան, Օսրոյենեն:
Մ. թ. ա.
85 թ-ի հայ-պարթևական
պայմանագրով Տիգրան
Բ-ն Առաջավոր
Ասիայում հաստատել
է իր
գերիշխանությունը. պարթև
Արշակունիները նրան
են զիջել
արքայից արքա
տիտղոսը:
Ասորիքի (Սիրիա)
հելլենիստական քաղաքների
վերնախավը մ. թ.
ա. 83 թ-ին
մայրաքաղաք Անտիոքում
Սելևկյանների արքայական
գահը հանձնել
է Տիգրանին:
Նույն ժամանակաշրջանում
նա տիրել
է նաև
Կոմմագենեին և Դաշտային
Կիլիկիային, ապա՝
Փյունիկիային: Տիգրան
Բ-ի գերիշխանությունն
ընդունել են
Հրեաստանը և մի
քանի այլ
երկրներ:
Տիգրան Բ-ն
Տիգրանակերտի հիմնադրումով
ստեղծել է կառավարման
ընդհանուր կենտրոն
Հայկական տերության
համար: Մ. թ.
ա. 80–70-ական
թվականներին վարել
է Պարթևստանի
հետագա թուլացման
և Արևելյան
Միջերկրայքում Հռոմի
ազդեցության վերացման
քաղաքականություն, հակապարթևական
դաշինքներ կնքել
Պարսից ծոցի
Խարակենե արաբական
պետության և Միջին
Ասիայի քոչվորների՝
սակարաուկների հետ,
խրախուսել Միջերկրական
ծովում ծովահենական
շարժումը Հռոմի
դեմ, մ. թ.
ա. 78 թ-ին
գրավել է վերջինիս
դաշնակից Կապադովկիան:
Այդ շրջանում
Հայկական աշխարհակալ
տերությունը տարածվում
էր Միջերկրական
ծովից ու
Եգիպտոսից մինչև
Կասպից ծով
և Կովկասյան
լեռներից մինչև
Միջագետք:
Մ. թ. ա.
73–72 թթ-ին
Տիգրան Բ-ն
ճնշել է հայ
ավագանու որոշ
հատվածի՝ Զարեհ
արքայորդու գլխավորած
ապստամբությունը, մ. թ.
ա. 73–69 թթ-ին
Փյունիկիայում և Հարավային
Ասորիքում՝ Հռոմի
Սելևկյան դրածոների,
ինչպես նաև
նրանց դաշնակցած
Նաբաթեայի (արաբական
պետություն) և Հուդայի
(հրեական պետություն)
թագավորությունների ընդվզումները:
Այդ պատճառով
Տիգրան Բ-ն
չի կարողացել
օգնել Միհրդատ
VI-ին և չեզոք
դիրք է գրավել
մ. թ. ա.
73–71 թթ-ի
հռոմեա-պոնտական
պատերազմում:
Մ. թ. ա.
71 թ-ի ամռանն
ապաստան է տվել
պարտված Միհրդատ
VI-ին՝ նպատակ
ունենալով հռոմեացիներից
ազատագրել Պոնտոսի
թագավորությունը:
Մ. թ. ա.
69 թ-ի գարնանն
սկսված հայ-հռոմեական
պատերազմում հոկտեմբերի
6-ին Տիգրանակերտի
ճակատամարտում կրած
պարտությունից հետո
Տիգրան Բ-ն
կազմակերպել է համաժողովրդական
դիմադրություն և մ.
թ. ա. 68 թ-ի
սեպտեմբերի 22-ին
Արածանիի ճակատամարտում
ծանր պարտության
մատնել Լուկուլլոսի
բանակին: Այդ
հաղթանակի շնորհիվ
Տիգրան Բ-ն
խափանել է Արտաշատը
գրավելու և Հայաստանը
նվաճելու Հռոմի
ծրագրերը, իսկ
մ. թ. ա.
67 թ-ի գարնանը
Հայաստանից վտարել
է հռոմեացիներին:
Տարածաշրջանում ստեղծված
իրադրությունից ելնելով՝
Տիգրան Բ-ն
անհրաժեշտ է համարել
հաշտվել Հռոմի
հետ: Սակայն
զբաղված լինելով
որդու՝ Տիգրանի
(Տիգրան Կրտսեր)
ապստամբության (մ. թ.
ա. 67–66 թթ.)
ճնշմամբ՝ Տիգրան
Բ-ն չի
կարողացել կանխել
Հայաստանի դեմ
հռոմեա-պարթևական
ռազմական դաշինքի
ստեղծումը: Պարթևական
զորքերը ներխուժել
են Հայաստան
և պաշարել
Արտաշատը, սակայն
Տիգրան Բ-ն
պարտության է մատնել
նրանց և դուրս
քշել երկրի
սահմաններից: Այդ
հաղթանակը խարխլել
է հռոմեա-պարթևական
դաշինքը, և Պոնտոսը
գրաված Պոմպեոսն
ընդունել է վերստին
հզորացած Տիգրան
Բ-ի հաշտության
առաջարկը: Մ. թ.
ա. 66 թ-ի
սեպտեմբերին Հռոմի
հետ կնքած
Արտաշատի պայմանագրով
Տիգրան Բ-ն
կանխել է Հայաստանի
համար երկու
ճակատով կործանարար
պատերազմի վտանգը.
պահպանել է Հայաստանի
անկախությունը և Մեծ
Հայքի տարածքային
ամբողջականությունը՝ Եփրատից
մինչև Կասպից
ծով և Հյուսիսային
Միջագետքից մինչև
Կուր գետ:
Բայց հաշտությունից
հետո էլ
Տիգրան Բ-ն
շարունակել է Հռոմը
դիտել որպես
Հայաստանի գլխավոր
թշնամի: Մ. թ.
ա. 64 թ-ին
Պարթևստանի հետ
կնքել է հաշտություն,
որով հիմք
է դրվել
Հռոմի դեմ
ապագա հայ-պարթևական
ռազմաքաղաքական համագործակցության:
Գահը ժառանգել
է որդին՝
Արտավազդ Բ-ն:
Մեզ են
հասել Տիգրան
Բ-ի պատկերով
և տիտղոսների
հիշատակությամբ բազմաթիվ
դրամներ (բրոնզ,
արծաթ), որոնք
հատվել են
Հայաստանում (Արտաշատ,
Տիգրանակերտ) և Ասորիքում
(Անտիոք, Դամասկոս):
Տիգրան Մեծի
անունով Երևանում
կոչվել է պողոտա,
հուշարձանը տեղադրվել
է ՀՀ
նախագահի նստավայրում:
Տիգրան Մեծի
կերպարին անդրադարձել
են բազմաթիվ
գրողներ (Ղևոնդ
Ալիշան, Պետրոս
Դուրյան, Վալերի
Բրյուսով, Ալեքսանդր
Ամֆիտեատրով, Խաչիկ
Դաշտենց, Հայկ
Խաչատրյան, Պերճ
Զեյթունցյան և ուրիշներ)
և կոմպոզիտորներ
(Ալեսսանդրո և Դոմենիկո
Սկարլատտիներ, Ջակոմո
Պուչչինի, Քրիստոֆ
Գեորգ Գլյուկ,
Գեորգ Հենդել
և ուրիշներ):
Комментариев нет:
Отправить комментарий