Translate

вторник, 29 октября 2013 г.

Էսսե «Հանդիպում»

Կարդալով Լուիս Ֆերնանդու Վերիսիմուի «Հանդիպում» ստեղծագործությունը, ես նկատեցի, որ շատ հաճախ մեր առօրյա կյանքում էլ պատահում են այսպիսի դեպքեր, երբ մարդիկ իրար հանդիպելիս աուսմ են մի բան, իսկ մտածում ուրիշ բան: Այս պատմվածքից երևում է, որ նրանք իրար սիրում են և իրաի հետ շատ սիրալիր էին, բայց իրականում նրանք իրար մասին լրիվ ուրիշ բան էին մտածում: Իմ կարծիքով, հեղինակը ուզում է ասել, թե մարդը ինչքան երկերեսանի կարող է լինել:

вторник, 8 октября 2013 г.

Էսսե



Ես կարդացել եմ Վոլֆգանգ Բորխերթի ստեղծագործություններից մոտ հինգը և բոլորը պատերազմի մասին էին: Երևի պատճառը այն էր, որ նա ապրել և ստեղծագործել է պատերազմի տարիներին և բնական է, ներշնչվել է հենց դրանով: Օրինակ «Կեգլուղի» պատմվածքում նա պատմում է, թե ինչպես էին անծանոթ մարդիկ իրար սպանում, բայց նա ոչ թե իր կամքով էր սպանում, այլ ինչ որ մեկի հրամանով, իսկ այն զենքը, որով նա կրակում էր, իր հերթին ստեղծել էր մի ուրիշ մարդ, մեկ ուրիշի հրամանով, ինչի դիմաց նրան փող էին տվել: Մի խոսքով, Բորխերթը գրում է պատերազմի ծանր ու դաժան կյանքի մասին: