Translate

четверг, 11 сентября 2014 г.

Ինչու են մարդիկ խախտում օրենքը



Օրինապահ երկրում օրենքին հետևելը հեշտ է, իսկ խախտելը` դժվար: Սակայն մեր երկրում մենք տեսնում ենք հակառակ պատկերը: Օրենքը խախտելու հիմնական պատճառը`անպատժելիությունն է: Հաճախ օրենքի կոպիտ խախտումներ անում են բարձրաստիճան պաշտոնյաները, բայց հիմնականում նրանք մնում են անպատիժ: Այն երկրներում, որտեղ աշխատատեղերի քանակը ավելի շատ է, գողության մակարդակը զգալիորեն քիչ է: Լինում են դեպքեր, երբ մարդ գողություն է անում և նրան քսան տարով բանտ են նստացնում, իսկ մեկ ուրիշը, ով սպանություն է գործել, խուսափում է պատժից: Այս դեպքում պատիժը անարդար է:
Երկրի բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն օրենքի առջև, անկախ նրանց սոցիալական ծագումից, պաշտոնից: Այդ դեպքում կտրուկ կնվազեն օրինախախտումները: