Translate

понедельник, 30 сентября 2013 г.

Վոլֆգանգ Բորխերթ (թարգմանություն)



Բորխերթը ծնվել է Գերմանիայում ` Համբուրգում (1921 - 1947): Դեռ փոքր տարիքից, նա գրում էր այնպիսի բանաստեղծություններ, որոնք գեստապոի ուշադրությունն էին գրավում այն պատճառով, որ չէին տեղավորվում կայսրական գաղափարախոսության շրջանակներում: 1941 թվականին, թատերական դպրոցը ավարտելուց հետո, քսանամյա բանաստեղծին տանում են բանակ: Այնտեղ նա վիրավորվում է և դեղնախտով հիվանդանում: Կառավարությունը մտածում է, որ նա հատուկ է հիվանդացել, որ բանակ չգնա և նրան ուղարկում են բանտ: Դատարանի վճռով նրան ուզում էին ենթարկել մահապատժի: Բայց մահապատիժը կամացկամաց վերածվում էր ցմահ բանտարկության: Բայց նրան շատ շուտ ազատեցին, որովհետև բանակին զինվորներ էին պետք: 1943 թվականին նրան գտնում են սառած և ծանր հիվանդ, ինչից հետո նրան ուղարկում են Գերմանիա` բուժման: Լավանալուց հետո նա միանում է թատրոնի զինվորական բաժնին: Բայց նրան նորից ձերբակալում են, զինվորների մարտական հոգին կոտրելու համար: Նրան ազատում է ֆրանսիական բանակը, 1945 թվականի գարնանը: Պատերազմից հետո, նա դեռ մի որոշ ժամանակ աշխատում էր թատրոնում, իսկ նրա պիեսները բեմադրեցին արդեն նրա մահից հետո:

Խուլիո Կորտասար

Խուլիո Կորտասար (1914, օգոստոսի 26 - 1984, փետրվարի 12), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ: Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Նրա հայրը Արգենտինայի դեսպանության աշխատակից էր: Առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն է: «Ես պատմվածքներ էի գրում և միայն պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպ, քանզի աչքիս առաջ ունեի Բորխեսին, նրա արտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էր, որ առաջինն է տպագրել Կորտասարին իր «Անալես դե Բուենոս-Այրես» ամսագրում` 1946-ին: Ռազմական դիկտատուրան հայրենիքում, ՅՈՒՆԵՍԿՕում թղթակից ու թարգմանիչ աշխատելը, որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիս, դրդեցին նրան մնալ Փարիզում, որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան հակառակը»: 1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «Խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ. լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967) գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջին ռաունդը» (1969) վեպերում: Բացի պատմվածքներից, էսսեներից, վեպերից` նաև մի քանի բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնցից մեկը գրված է իտալերեն: Խուլիո Կորտասարի թարգմանությամբ հրապարակվել են բազում հեղինակներ (Էդգար Պոյի երկհատորյակը` թարգմանչի առաջաբանով և ծանոթագրություններով, Մացուո Բասյոյի բանաստեղծությունները և այլն): Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող: Մահացել է 1984-ին Փարիզում: