Translate

понедельник, 30 сентября 2013 г.

Վոլֆգանգ Բորխերթ (թարգմանություն)



Բորխերթը ծնվել է Գերմանիայում ` Համբուրգում (1921 - 1947): Դեռ փոքր տարիքից, նա գրում էր այնպիսի բանաստեղծություններ, որոնք գեստապոի ուշադրությունն էին գրավում այն պատճառով, որ չէին տեղավորվում կայսրական գաղափարախոսության շրջանակներում: 1941 թվականին, թատերական դպրոցը ավարտելուց հետո, քսանամյա բանաստեղծին տանում են բանակ: Այնտեղ նա վիրավորվում է և դեղնախտով հիվանդանում: Կառավարությունը մտածում է, որ նա հատուկ է հիվանդացել, որ բանակ չգնա և նրան ուղարկում են բանտ: Դատարանի վճռով նրան ուզում էին ենթարկել մահապատժի: Բայց մահապատիժը կամացկամաց վերածվում էր ցմահ բանտարկության: Բայց նրան շատ շուտ ազատեցին, որովհետև բանակին զինվորներ էին պետք: 1943 թվականին նրան գտնում են սառած և ծանր հիվանդ, ինչից հետո նրան ուղարկում են Գերմանիա` բուժման: Լավանալուց հետո նա միանում է թատրոնի զինվորական բաժնին: Բայց նրան նորից ձերբակալում են, զինվորների մարտական հոգին կոտրելու համար: Նրան ազատում է ֆրանսիական բանակը, 1945 թվականի գարնանը: Պատերազմից հետո, նա դեռ մի որոշ ժամանակ աշխատում էր թատրոնում, իսկ նրա պիեսները բեմադրեցին արդեն նրա մահից հետո:

Комментариев нет:

Отправить комментарий