Ես կարդացել եմ Վոլֆգանգ Բորխերթի ստեղծագործություններից մոտ հինգը և բոլորը պատերազմի մասին էին: Երևի պատճառը այն էր, որ նա ապրել և ստեղծագործել է պատերազմի տարիներին և բնական է, ներշնչվել է հենց դրանով: Օրինակ «Կեգլուղի» պատմվածքում նա պատմում է, թե ինչպես էին անծանոթ մարդիկ իրար սպանում, բայց նա ոչ թե իր կամքով էր սպանում, այլ ինչ որ մեկի հրամանով, իսկ այն զենքը, որով նա կրակում էր, իր հերթին ստեղծել էր մի ուրիշ մարդ, մեկ ուրիշի հրամանով, ինչի դիմաց նրան փող էին տվել: Մի խոսքով, Բորխերթը գրում է պատերազմի ծանր ու դաժան կյանքի մասին:
Комментариев нет:
Отправить комментарий