Translate

суббота, 20 июня 2015 г.

Չարենցն ու իր ողջակիզող ժողովածուները



Չարենցի առաջին ժողովածուներից են «Ծիածան»-ը, «Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը և այլն: «Ծիածան»-ը նվիրված է Կարինե Քոթանճյանին: Չնայած, որ ծիածանն ունի յոթ գույն, Չարենցը իր այդ ժողովածուի բանաստեղծություններից շատերում օգտագործում է կապույտ բառը: Միգուցե իր սիրած գույնն է դա, կամ գրելիս միշտ այդ գույնն է պատկերացրել: «Ծիածան» շարքը կարդալիս հաճախ հանդիպում ենք բառերի,որոնք բնորոշ են Տերյանին: Ահա, թե ում ազդեցությունն է արտացոլված նրա ստեղծագործություններում:
Նա օգտագործում էր Տերյանին բնորոշ «տխրություն», «քնքշանք, քնքշություն» և նմատաիպ բառեր: Ու, առհասարակ, այս շարքում կա  տերյանական տխրություն, մշուշ:

Հետաքրքիր փաստեր Թումանյանի կյանքից



Ցեղասպանությունից հետո երկիրը լիքն էր անօթևան գաղթականներով: Թումանյանը, տեսնելով, որ մանուկները դրսում են, բացում է նրանց առջև նոր կառուցված վեհարանի դուռը, որը բացել չէր կարելի` անձեռնամխելի էր: Նրա այդ քայլը բարկացնում է հայոց հայրապետին, ով ասում է Թումանյանին.


-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
-Իսկ դուք խոսում եք Ամենայն հայոց բանաստեղծի հետ,- Պատասխանում է Թումանյանը:

***
Թումանյանի տիկինը, ով տասը երեխաների մայր էր, բողոքում է ամուսնուց, որ հաճախ տանը չի լինում: Թումանյանը իրեն բնորոշ հումորով պատասխանում է.
-Ո՞նց տուն չեմ գալիս, մի տասն անգամ էլ չե՞մ եկել:

***
Մի ամերիկացի Թումանյանին հարցնում է.
-Ի՞նչ տարբերություն կա հայի և ամերիկացու մեջ.

-Ամերիկացիները ծնվում են, ապրում ու մահանում: Հայերը ծնվում են և սպանվում:

Իսրայել Օրի



Իսրայել Օրին 17-18-իդ դարերի հայ ամենանշանավոր գործիչներից մեկն է : Նա առաջին Հայ դիվանագետն է, որը համարձակ վերանայիեց Հայաստանի ազատագրության և բանագնացության հին ու անհեռանկար ուղին, դուրս հանելով փակուղուց: Օրին երբեմն իր գուրծունեությունը ուսունմասիրողների կողմից քննադատվում, իսկ ուրիշները կարծում են, որ եթե չլիներ Օրին Հայ ժողովրդի ազատագրության հարցն երբեք տեղից չեր շարժվի: Օրիի գո


րծունեությանը բարձր գնահատական է տվել նաև վաստակաշատ գիտնական Լեոն ասելով՝ «Նա մի պատահականություն չէր, որ կյանքի ծովը հանկարծակի դուրս է շպրտում ափը՝ այդտեղ էլ անհայտացնելու համար, այլ մի մարդկային փաստագիր, չափազանց կարևոր Հայ հասարակական մտքի զարգացման պատմության համար, որովհոտև սահրապարակի մեջ երևան է գալիս իբրև Հայ հասարակական կաթեգորիայի անդրանիկ ձևավորում»:
Այս նյութում կփորձեմ ծանոթացնել Օրու գործունեության ընդացքին, հաջողություններին և փորձերին:

Եղիշե Չարենց. Ռուբայաթներ


Հոքու և Թանկա



Հոքու, հոկու կամ հայքու, հայկու , ճապոնական պոեզիայի ժանր, եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով ։
Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։

воскресенье, 14 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ կիսամյակ

  • Հայտնի մասնագետի կենսագրություն (կենսագրությունից հատվածներ), նշանավոր աշխատանքներ
Վիլյամ Հենրի "Բիլ" Գեյթս III (ծնվ. հոկտեմբերի 28, 1955 Սիեթլ, Վաշինգտոն) ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Պաուլ Ալենի հետ համատեղ։

Մայքրոսոֆթ