Էներգետիկ համակարգը
բնութագրում է երկրի ներսում
էներգիայի և էլեկտրականության արտադրության, սպառման
և արտահանման ծավալները: Զարգացած էներգետիկ համակարգ
ունենալու նախապայմանը վառելիքային (ինչպիսին են նավթը,,գազը, ածուխը) ռեսուրսների պաշարներին տիրապետելն է, սակայն զարգացած էներգետիկ համակարգ ձևավորել` հնարավոր է նաև էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրներ (օրինակ` արևային
էներգիա) կիրառելով:
Չնայած բնական ռեսուրսների և էներգակիրների (այն ամենը ինչից հնարավոր է ստանալ էներգիա) սակավությանը, Հայաստանում էներգետիկ
արդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Ներկայումս ՀՀ
էներգետիկ համակարգը ամբողջովին ապահովում է ՀՀ ներքին շուկայի պահանջարկը. ՀՀ-ն
ունի էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 7 մլրդ 710 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, Հայաստանի ՀՆԱ-ի 33% կազմող արդյունաբերության 1/3-ը բաժին
է ընկնում էներգետիկ արդյուբերությանը: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի բաշխումն և վաճառքը իրականացվում է մասնավոր ձեռնարկության կողմից. գործում են վեց խոշոր արտադրողներ, մեկ հողմաէլեկտրոկայան, երկու կոգեներացիոն կայաններ, և երկու հարյուրից ավելի, մասնավոր փոքր ՀԷԿ-եր: Նախորդ տարվա
ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 42.9%-ը ապահովել է Հայաստանի ատոմային էլեկտակայանը` Մեծամորի ատոմակայանը
(էլեկտրաէնեգիայի մնացած մասը ստացվել է էներգիա ստացման այլընտանքային աղբյուրների կիրառմամբ) 20%-ը` ՀԷԿ-երը (ՀԷԿ-երի
աշխատանքի հիմքում ընկած է հոսող ջուրը էնեգրայի վերածելը): Դեռ Խորհրդային միության տարիներին Մեծամորի ատոմակայանը ապահովել է երկրի ամբողջական էներգետիկ պահանջարկի զգալի մասը: ՀՀ-ը անդամակցում է «Էներգետիկ շուկայի անդամ երկրներ»-ի միավորմանը, ինչը ապագայում խթան կհանդիսանա ոլորտի արտադրանքը արտաքին շուկա ուղղելուն:
Հայաստանը ունի զարգացած էներգետիկ համակարգ ստեղծելու պոտենցիալ, անհրաժեշտ
նախադրյալներ, ոլորտի զարգացման համար, սակայն դժվար է պատկերացնել զարգացած էներգետիկ համակարգ մի երկրում, որտեղ
էներգետիկ շուկայի 80%-ը գտնվում է այլ պետության ձեռքում: Էներգետիկ ոլորտում արտադրանք տալու համար սեփական ռեսուրսների սակավությունը, ստիպում է մեզ ռեսուրսների էժան ներկրող փնտրել (այս դեպքում ՌԴ), որը հետո օգտվելով իր գերակայությունից` դառնում է ոլորտում թելադրող. ոլորտի
զարգացումը սահմանափակվում է:
Էներգիայի
արտադրման պրոցեսում առաջացած հետևանքները: Այսօր կյանքն դժվար է պատկերացնել առանց էներգիայի: Մարդն, մշակելով էներգիայի ստացման բնական և այլընտրանքային եղանակներ (բնության բացասական
հետևանքները մեղմելու համար), արտադրում է
էներգիա, սակայն որքան էլ մեծ լինի նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը և
չսպառվող ռեսուրսների օգտագործման մակարդակը, էներգիայի արտադրման պրոցեսը
այնուամենայնիվ վնաս է պատճառում բնությանը: Ամենատարածված էներգակիրներն են
ածուխը, գազը, քամիները, միջուկային վառելիքը, հոսող ջրերը: Հանածո վառելիքների` նավթի, գազի և ածխի` էներգիայի
վերածելիս բնությանը պատճառած վնասը մեծ է: Իհարկե վնասը առավել մեղմ է, եթե
էներգիայի ստացման պրոցեսում ռեսուրսները օգտագործվում են ռացիոնալ: Հանածո
վառելիքների արդյունահանուման` նորմայից դուրս ծավալների հետևանքով, դրանց ծավալը
օր օրի կրճատվում է, արտանետվում են թունավոր գազեր, որոնք վնասում են մթնոլորտը. Հողը հարստացնում անօրգանական նյութերով, որոնց
քայքայման համար երկար ժամանակ է պետք: Ատոմակայանները էներգիայի ստացման էժան և
ավանդական մոդել են, որոնք, սակայն, հսկայական ճառագայթման աղբյուր են: Բերքատու
հողերի շրջակայքում կամ դրան մերձակա ատոմակայանը, կարող է նվազեցնել հողի
բերքատվությունը: Եթե ատոմակայանը գործում է անվտանգության նորմատիվային կանոնները
պահպանելով, և գտնվում է բնակելի և հասարակկան նշանակություն ունեցող տարածքից
բավական հետու, ապա դրա` մարդուն և բնությանը պատճառող վնասը քիչ է: Փոխարենը
աղետալի է ատոմակայանի վթարի հետևանքները, որի հետևանքները փոխհատուցելու համար
անհրաժեշտ են մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ և տասնյակ տարիներ:
Որպեսզի սակավ բնական
ռեսուրսների պարագայում, կարողանա բավարարել էներգիայի պահանջարկը, գիտությունը այլընտրանքային էներգիայի միջոցներ է փնտրում: Էնեգիայի ստացման այլընտարնքային աղբյուրներ են համարվում հողմակայանները, հիդրոէլեկտրակայանները, արևի էլեկտրակայանները: Դրանք առավել
շահավետ են, սակայն դեռևս չեն մտել լայն կիրառության մեջ:
Էներգիայի ստացման այլընտանքային եղանակի`
Առավելություներ`
·
Ավելի շատ էներգիա,
·
Բնական
ռեսուրսների խնայում,
·
Անվճար
ու անսպառ էներգիա,
·
Առավել
մաքուր էներգիա,
·
Սակավ են աղտոտում բնությունը:
Թերություններ`
·
Զբաղեցնում են մեծ տարածք,
·
Կախված են եղանակային
պայմաններից,
·
Աղմկոտ են,
·
Չեն
լուծում զբաղվածության խնդիրը:
Էներգիայի
ստացման պրոցեսում այլընտրանքային աղբյուրներ որդեգրել, նշանակում է ստեղծել նոր
համակարգ, որը բնականաբար շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է: Քանի որ ունենք
քիչ թե շատ զարգացած էլեկտրաարդյունաբերություն, ոլորտի զարգացմանն ուղղված
քայլերը այսօր մեծ թափ չեն ստանում: Այնուամենայնիվ նորակառույց հասարակական
նշանակության և բազմաբնակարան շենքերում արդեն հայտնվում են արևային էներգիայի
սկավառակներ, ինչ ուրախացնող է: Կարծում եմ ժամանակի ընթացքում Հայաստանը նույնպես
կուղղվի այն ճանապարհով, որ թելադրում է ռեսուրսների սակավության խնդիրը:
Հայաստանի էներգեիկ
համակարգի զարգացմանն կնպաստի նոր էլեկտրակայանների
ստեղծումը: Ներկայիս էլեկտրակայանների մեծամասնությունը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և գալով առավել քիչ է դրանց օգտագործման
ռացիոնալությունը: Կարծում եմ կարելի է ապավինել էներգիայի ստացման
այլընտրանքային աղբյուների զարգացմնաը: Հայաստանը առատ քամիների և արևոտ երկիր է: Երկրի բարձրադիր շրջաններում կարելի է հիմնել հողմակայաններ (ներկայումս հողմնակայաններ կան միայն Լոռու մարզում), արևոտ տեղամասերում` արևային էներգիայի կայաններ:
Էներգիան կարելի է խնայել չվատնելով, չսպառելով: Կենցաղում պետք է օգտագործել այնպիսի սարքավորումներ, որոնք քիչ էներգիա են ծախսում և շատ ժամանակ են օգտագործում առանց լիցքավորման: Կարծում եմ ապագայում կստեղծվեն կենցաղային
սարքավորումներ, որոնք էներգիա չեն պահանջի:
Комментариев нет:
Отправить комментарий