Իսրայել
Օրին 17-18-իդ դարերի հայ ամենանշանավոր գործիչներից մեկն է : Նա առաջին Հայ
դիվանագետն է, որը համարձակ վերանայիեց Հայաստանի ազատագրության և բանագնացության
հին ու անհեռանկար ուղին, դուրս հանելով փակուղուց: Օրին երբեմն իր
գուրծունեությունը ուսունմասիրողների կողմից քննադատվում, իսկ ուրիշները կարծում
են, որ եթե չլիներ Օրին Հայ ժողովրդի ազատագրության հարցն երբեք տեղից չեր շարժվի:
Օրիի գո
րծունեությանը բարձր գնահատական է տվել նաև վաստակաշատ գիտնական Լեոն
ասելով՝ «Նա մի պատահականություն չէր, որ կյանքի ծովը հանկարծակի դուրս է շպրտում
ափը՝ այդտեղ էլ անհայտացնելու համար, այլ մի մարդկային փաստագիր, չափազանց կարևոր
Հայ հասարակական մտքի զարգացման պատմության համար, որովհոտև սահրապարակի մեջ երևան
է գալիս իբրև Հայ հասարակական կաթեգորիայի անդրանիկ ձևավորում»:
Այս
նյութում կփորձեմ ծանոթացնել Օրու գործունեության ընդացքին, հաջողություններին և
փորձերին:
Էջմիածնի Գաղտնի Ժողովը
Իսրայել
Օրիի գործունեության առաջին քայլերը սերտորեն կապված են 1678թ. Էջմիածնում
գումարված ժողովի հետ, նա է փաստորեն Օրիին դրել դիվանագիտական ուղու վրա:
Էջմիածնի
ժողովը գումարվել է գաղտնի: Նրա նախաձեռնեղն է հանդիսացել Հակոբ Ջուղայեցի
կաթողիկոսը՝ նպատակ ունենալով քննարկել հայ ժողովրդի ազատագրության հարցը,
որպեսզիկարելի լինի փիկության հուսալի ուղիներ փնտրել: Ժողովականները որոշում են
Հակոբ Ջուղայեցու ղեկավարությամբ պատգամավորություն ուղարկել Ռուսաստան և Արևմտյան
Եվրոպա՝ լիազորելով նրան բանակցություններ վարել ընդառաջող երկրների արքունիքների
հետ՝ զինական օգնություն ստանալու համար: Պատգամավորության մեջ էր Պռոշյան իշխանական տոհմից Մելիք
Իսրայելը՝ պարոն Օրիի հայրը, որը մեծ գործ կարող էր կատարել տվյալ հարցում: Բայց
նա չկարողացավ իր պարտքը կատարել, այդ պատճառով իր փոխարեն ուղարկեց որդուն՝
Իսրայել Օրիին: Հակոբ կաթողիկոսը պատգամավորության մյուս անդամների հետ եկավ մինչև
Պոլիս, ուր մահը նրանց ճանապարհորդության և նպատակի խափանման պատճառ դարձավ: Մյուս
պատվիրակները հարկադրված եղան վերադառնալ Հայաստան, բացի Իսրայել Օրիից, ով
քաջություն ունեցավ շարունակելու իր ճանապարհը դեպի Եվրոպա:
Էջմիածնի
գազտնի ժողովում վորոշվել է սկզբում դիմել կայսրին և Նորին Ցարական Մեծությանը:
Ընտրել էին Օրիի հորը՝ Իսրայելին, Աղաջան Ցավրին, երրորդ ընկերոջ հետ միասին,
ուղարկել էին Ցարգրադի ճանապարհով: Նրանց հանձնարարվել էր, որ եթե մեծ թագավորը
բարեհաճի զորավիգ հանդիսանալ ազատագրությանը, այդ դեպքում նրանք բոլոր միջոցներով,
ինչ որ այդ ռազմական և ազատագրական գործին կվերաբերի, ջանասիրաբար հայտարարեն և
ստացած տեղեկություններով ետ վերադառնան: Իսկ եթե Այնպես պատահի, որ մեծ թագավորն
այդ գործը չբարեհաճի վերցնել, այդ դեպքում նրանց պատվիրված է եղել դիմումով և
գործով մեկնել Ավստրիական կայսրի, այսինքն՝ Լեոպոլդի մոտ: Անհրաժեշտ է նկատել, որ
18-րդ դարի սկզբին Հայ քաղաքական շրջաններում որոշակի քաղաքացիություն էր ստացել
այն համոզմունքը, որ արևմուտքի խոստումները խաբուսիկ են, և Հայ ժողովրդի ազատագրությունը
հնարավոր է միայն Ռուսաստանի գործուն օգնությամբ:
Օրին,
մինչև Ռուսաստան գնալը (1701 թ.) Արևմտյան Եվրոպայի երկրներում մնացել է շուրջ
քսան տարի: Հակոբ Ջուղայեցու մահից հետո, երբ ցրվեց պատգամավորությունը, նա
Կ.Պոլսից նավով մեկնել է Վենետիկ և այնտեղ մնացել երեք ամիս: Վենետիկից տեղափոխվել
է Ֆրանսիա և վեց ամիս գտնվել թափառիկ վիճակում: Այդ ընդացքում ծանոթացել է
ֆրանսիական սովորույթներին և տիրապետելով ֆրանսերեն լեզվին, զինվորական
ծառայության է մտել ֆրանսիական բանակում, մասնակցել ֆրանս-անգլիական պատերազմին և 1695
թվականին` Նամյուրն անգլիական բանակի կողմից շրջապատման ենթարկված ժամանակ, գերի է
ընկել: Գերությունից ազատվելուց հետո տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց և
չորս տարի ծառայել Հովհան-Վիլհելմի իշխանության մեջ՝ Հայդելբերգ, Մանհայմ և
Ֆրանկեթալ քաղաքների մատակարարման կոմիսարի պաշտոնով:
Օրին
Արևմտյան Եվրոպայի երկրներում ապրած տարիներին, սակայն, հարկադրված է եղել զբաղվել
նաև առևտրով: Սյունիքի մելիքները, ցանկանալով արդարացնել Օրիի առևտրով զբաղվելու
իրողությունը որպես քաղաքական ղեկավարին անպատշաճ զբաղմունք, այն բացատրել են
Եվրոպայում նրա ունեցած նյութական ծանր պայմաններով: Օրին շարունակում է իր ճանապարհը և Փոքր
Ասիայով, Թոքաթի, Շապին Կարահիսարի, Բաբերդի վրայով, հասնում է Էրզրում,
այնուհետև՝ Երևան: Օրին իր հետ Հայաստան էր բերել կուրֆյուրստի երեք գրությունը,
որոնցից մեկը հասցեագրված էր Գանձասարի կաթողիկոսին, մյուսը Էջմիածնի կաթողիկոսին,
երրորդը՝ Վրաստանի թագավորին: 1699թ. ապրիլի 4-ին (հին տոմարով) Օրին հասնում է
Էջմիածին: Օրին խուսափում էր կաթողիկոսի հետ հանդիպումից, նկատի ունենալով, որ Էջմիածինը
գտնվում էր Երևանի խանի հսկողության տակ, և վերջինիս գործակալները վխտում էին
վանքի շրջակայքում: Օրին Էջմիածնից շարունակում է իր ճանապարհը դեպի հայրենի
Մարտիրոս գյուղը: Երկու օր մնալով իր ծննդավայրում, շարունակում է ճանապարհը դեպի
Սիսիանի Անգեղակոթ գյուղը: Վերջինս Սյունիքի կենտրոնական գավառներից մեկն էր, իսկ
տեղի իշխանավոր Սաֆրազը՝ Սյունիքի աչքի ընկնող մելիքը: Անգեղակոթում տասը
մելիքները՝ Հայկազի որդի Փիլիպոսը, Ասատուրի որդի Սարուխանը, Մելքոնի որդի
Սաֆրազը, Պաղտասարի որդի Մելքոն, Նարինբեկի որդի Շահնազարըմ Պահումի որդի Մելքոն,
Պաղտասարի որդի Թադևոսը, Յավրի որդի Աղաջանը, Նավի որդի Հովհաննեսը և Շահինի որդի
Սուքիասը հավաքվում են ժողովի: Ժողովում հիմնականում քննության են առնվել հայ
ժողովրդի ազատագրության հետ կապված հարցեր: Ժողովականները հանձնարարել են Օրիին բանակցությունների
մեջ մտնել ոչ միայն Պֆալցի կուրֆյուրստի, այլև Պետրոս 1-ինի հետ: Նրան աջակցելու
համար գործընկեր է տրվել Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետը: Մելիքները
Օրիին են հանձնել իրենց կնիքներով հաստատված և ստորագրված սպիտակ թղթեր՝ դրանք ըստ
նպատակահարմարության օգտագործելու համար: Անգեղակոթի ժողովի մասնակիցների անունից
հայտնի է չորս դիմում՝ Պֆալցի կուրֆյուրստին, Ինոկենտիոս XII պապին, Պետրոս
I-ին և Ավստրիայի Լեոպոլդ կայսրին:
Օրին Եվրոպայում
1699թ. սեպտեմբերի կեսերին Օրին՝ Մինաս վարդապետի ընկերակցությամբ, վերադարձավ Դյուսելդորֆ և կուրֆյուրստին ներկայացրեց Ղարաբաղի մելիքների խնդրագիրը, իր զեկուցագիրն ու 1699թ. սեպտեմբերի 22-ին կազմված ռազմական արշավի ծրագիրը: Մինչ Դյուսելդորֆ հասնելը Օրին եղել է Վիեննայում և հանդիպում ունեցել ավստրիական արքունիքի կապլան Ներսեսի հետ: Վիեննայից նա Հռոմ է գնացել 1700թ. սկզբներին և հանդիպում ունեցել Ինոկենտիոս պապի հետ:
Դյուսերդոլֆ հասնելուն պես Օրին, հիվանդության պատճառով, միանգամից չկարողացավ ներկայանալ կյուրֆյուստին: Հանդիպումը վեց ամսով հետաձգվեց: Բացի այդ Լեոպոլդ կայսրը, ում դերը գլխավորը պիտի լիներ Հայաստանի ազատագրության հարցում, զբաղված էր իր համար ավելի կարևոր հարցերով (Սպանական ժառանգության, Եվրոպայում ճգնաժամի, սպասվող պատերազմի և այլն): Հանդիպումից հետո Վիլհելմի հանձնարարականով՝ որպես նրա կողմից պատգամավոր, գնաց Տոսքանայի մեծ դուքսին (Ֆլորենցիա) և Հռոմի Պապին ներկայանալու, ծրագիրը ներկայացնելու:
Երկու տեղերում էլ, ինչպես երևում է, արժանացավ լավ ընդունելության, սակայն հաջողության չհասավ: Գլխավոր որոշումը պիտի ընդուներ Լեոպոլդ կայսրը: Կայսրը ընդունեց Օրիին, սակայն արշավանք սկսելու առաջարկը մերժեց: Միևնույն ժամանակ մելիքներին հուսադրական նամակ ուղարկեց, իսկ Օրիին հորդորեց դիմել Ռուսաստանի օգնությանը, քանի որ բոլոր դեպքերում առանց Ռուսաստանի համաձայնության չէր կարող զորք ուղարկել դեպի Կասպից ծովի ափերը:
Օրիի Պֆալցյան ծրագիրը
Պֆալցի
կուրֆյուրստին ներկայացված ամենաուշագրավ վավերագիրը Հայաստանի ազատագրման համար
կազմակերպվելիք ռազմական արշավի 36 կետերից կազմված ծրագիր-զեկուցագիրն էր:
Օրին
Հայաստանից Դյուսելդորֆ վերադարձավ 1699թ.-ի սեպտեմբերին և Պֆալցի կուրֆյուրստին
ներկայացրեց Ղարաբաղի մելիքների խնդրագիրը, իր զեկուցագիրնու ռազմական արշավի
ծրագիրը: Ծրագրում ցանկալի է համարվում, որ նախատեսվող ռազմական արշավին անպայման
մասնակցի Ավստրիայի Լեոպոլդ կայսրը, որին գրավոի խնդրանքով դիմել էին Հայաստանի
իշխանները: Համաձայն այս ծրագրի, Հայ ժողովրդի ազատագրությանը զորավիգ պիտի
կանգներ նաև պապը, որին կաթողիկոսություն ընդունելու խոստումով դիմել էին Հայ
իշխանները:
Ծրագրում
ցանկալի է համարվել, որ ռազմական արշավին մասնակցի նաև Տոսկանայի դուքս Կոզման,
որը Օրիին խոստացել էր «աջակցել բոլոր միջոցներով»: Կուրֆյուրստը արշավանքի համար
կազմակերպվող բանակին պետք է տրամադրեր հազար հեծյալ, հազար դրագուն, հազար
գրենադեր զինվորներ, քսանհինգ թնդանոթ, քսանհինգ ռմբաձիգ, չորս վեց տրամաչափի
թնդանոթ, երկու տասներկու տրամաչափի թնդանոթ, հինգ հարյուր պատրույգավոր հրացան,
վառոդ և այլն: Ցանկալի է համարվել վերցնել նաև Լեոպոլդ կայսեր՝ Հունգարիայում
պահվող հուսարների երկուհազարանոց զորամասը: Կայսրը տալու էր նաև հազար հեծյալ,
հազար դրագուն և այնքան հրետանի, որքան տալու էր կուրֆյուրստը:
Զորաբանակն
իր հետ վերցնելու էր հարյուր դրոշակ, որոնց մի երեսին նկարված էր լինելու Քրիստոսի
խաչելությունը, իսկ մյուսին՝ Գրիգոր Լուսավորչի դիմանկարը՝ հայերեն պատշաճ
մակագրությամբ:
Վերջնական համաձայնության գալուց հետո անհրաժեշտ էր թույլտվության խնդրանքով դիմել Լեհաստանի թագավորին և Պետրոս Մեծին՝ բանակը նրանց երկրներով անցկացնելու համար: Սննդամթերքի և անասնակերի կարիքը հոգացվելու էր ճանապարհին, գլխավորապես Մոսկվայում, ուր ամեն ինչ առատ էր ու էժան:
Զորաբանակը պետք է շարժվեր 1700 թվականի մայիսի վերջերին՝ անցնելով Բոհեմիայի, Լեհաստանի ու Ռուսաստանի վրայով: Ռուսաստանը և Լեհաստանը բարյացակամ վերաբերմունք պիտի ցույց տային իրենց երկրներով անցնող զորաբանակին: Եվ քանի որ Պետրոս Մեծը հարգանք ու համակրանք ուներ հայերի նկատմամբ, բանակին սիրահոժար կերպով տրամադրելու էր մեծ նավեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կտեղավորվեր 1500 այրուձի և գրաստագումակ: Ծրագրում նախատեսվում էր Մոսկվայից Վոլգայի վրայով տեղափոխվել Աստրախան: Այստեղ ուղեկցելու համար բանակին է միանալու էր կազմ ու պատրաստ երկուհազարանոց հայկական մի զորագունդ:
Անհրաժեշտության
դեպքում Պետրոս Մեծը կարող էր տալ 20-30 հազարանոց օգնական մի զորամաս, ցանկանալով
օգնել նաև վրաց ժողովրդին՝ թոթափելու օտարերկրյա լուծը, որը կստողծեր Ռուսաստանում
գտնվող վրաց փախստականներին վերադառնալու հնարավորություն:
Բանակը,
համաձայն Օրիի պլանի, նավերով Աստրախանից փոխադրվելու է Անդրկովկաս և ափ է
հանվելու անապատ մի վայրում՝ Բաքու քաղաքի մոտակայքում: Այստեղ անհրաժեշտ է
լինելու անմիջապես փակել բոլոր ճանապարները, որպեսզի բանակի ժամանման մասին
ժամանակից շուտ լուր չհասնի հակառակորդին: Բանակի ափիջեցման հաջորդ օրը պետք է
սկսվեր զորարշավը, որի գլխավոր հրամանատարությունը իր վրա էր վերցնելու հենց ինքը՝
Օրին: Զորքն առաջին հերթին պետք է գրավեր Շամախի քաղաքը, ապա Գանձակը, Լոռին,
Ղափանը, Նախիջևանը: Նախիջևանից դրոշակները պետք է ուղարկվեն Սյունիք՝ Էմիրբեկին,
որպեսզի նա բաժանի մելիքներին: Սրանք հինգհազարանոց զորքով գային և միանային
բանակին: Միացյալ այս զորաբանակը շարժվեր Երևան: Երևանը գրավելուց հետո, զորքը
պետք է արշավեր Պարսկաստանի վրա և գրավեր Թավրիզը: Ըստ որում ռազմական այս
գործողությունները պետք է կատարվեին 20-25 օրվա ընթացքում:
Չի
կարելի չնկատել, որ իր նպատակին հասնլու համար Օրին դիմել է որոշ
չափազանցությունների և անճշտությունների, բայց այդ ամենն արել է նպատակադրված
արդյունքի հասնելու համար: Բոլոր դեպքերում Օրիի ծրագրում առաջ քաշված հարցերը
ռոմանտիկա չէին, այլ բանակցող կողմին շահագռգռելու միջոց: Երբ Օրիի ծրագիրը
չքննարկվեց , նրան վերջնականապես պարզ դարձավ, որ Եվրոպայում հույսեր չկան
Հայաստանն ազատագրելու նախատեսված ծրագիրն իրականացնելու համար: Այդ ժամանակ է, որ
Օրին լիովին համոզվեց, որ հայ ժողովուրդը արևմտաեվրոպական արքունիքներից սպասելիք
չունի, և նրա հեռանկարները կարող է կապվել միայն Ռուսասռանի հետ, և ուղղություն
վերցրեց դեպի Մոսկվա:
Օրին Ռուսաստանում և նրա Մոսկովյան ծրագիրը
Օրին
Մինաս վարդապետի և թարգմանիչի հետ Մոսկվա է հասնում 1701թ.-ի հուլիսի 7-ին և
դեսպանին պատշաճող մեծարանքով ընդունվում ցարական արքունիքում: Նրան հատկացվում է
առանձին բնակարան, օրապահիկ և թիկնապահ պահակախումբ:
Օրիի
առաջին հանդիպումը ռուսական արքունիքում տեղի է ունեցել կանցլեր Ֆեոդոր Ալեքսեևիչ
Գոլովինի հետ 1701թ.-ի հուլիսի 11-ին: 1701թ. հուլիսի 25-ին Օրին ցարական արքունիք է ներկայացնում ռուսական բանակի դեպի Հայաստան կատարվելիք ռազմական արշավանքի վերջնական հուշագիրը: Այն կազմված է 18 կետից և գրված էր ֆրանսերեն(այն թարգմանվել է ռուսերեն թարգմանիչ Նիկողայոս Սպաթարի կողմից): Ըստ Օրիի Մոսկովյան ծրագրի, ռազմական արշավանքի համար Ռուսաստանում կազմակերպվելու էր 25000 հոգուց բաղկացած մի զորաբանակ, որից 15000-ը հեծյալ, իսկ 10000-ը՝ հետևակ: Ցանկալի է համարվել նախապատվությունը տալ կոզակներից և լեզգիներից կազմված զորամասերին: Բանակն ունենալու էր վեց ռազմադաշտային թնդանթ, երկու հրասանդ, անհրաժեշտ զինամթերք՝ վառոդ, արկեր և այլն: Բանակն իր հետ վերցնելու էր հարյուր դրոշակ, որոնք Հայաստանում բաժանվելու էին կազմակերպվելիք հայկական զորագնդերին: Դրոշակի մի երեսին նկարված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսում՝ ցարական զինանշանը: Զորախումբը պետք է դեպի Հայաստան շարժվեր 1701թ. հոկտեմբեր ամսվա առաջին օրերին: Ըստ այդ ծրագրի, բանակը բաժանվելու էր երկու մասի. մի մասը՝ 15000 զինվորներով, ուղեվորվելու էր ցամաքային ճանապարհով՝ Թերեք-Դերբենդ ուղեգծով, իսկ մյուս զորախումբը՝ 10000 զինվորներով, որից 5000-ը հետևակ, իսկ 5000-ը հեծյալ, ճանապարհվելու էր ծովով:
Ըստ պլանի, ծովով ուղարկվող բանակը ափ էր իջնելու Նիզվոայի նավահանգստում, ապա ցամաքային ճանապարհով շարժվելու էր դեպի Շամախի: Այդ տարածությունը զորքը պետք է անցներ 3 օրվա ընթացքում: Շամախում ռուսական բանակին պետք է միանար 10000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս:
Նախատեսված էր բանակը Նիզովայում ափ իջնելուն պես հեծյալ հետախույզ զինվորների փոքր ջոկատներ ուղարկել քաղաքից դուրս եկող բոլոր ճանապարհները փակելու համար, որպեսզի հակառակորդին հայտնի դառնալուց առաջ թագավորական բանակը կարողանար արագ հավաքվել և մարտական վիճակի բերվել:
Շամախին գրաված ռուսական զորքերին գալու էր միանալու մյուս 15000-անոց բանակը, որը Անդրկովկաս էր ուղարկվելու Թերեքի և Դերբենդի վրայով: Շամախում կենտրոնացած զորաբանակը բաժանվելու էր չորս զորագնդի, որոնք արշավելու էին Գանձակի, Լոռու, Ղափանի և Նախիջևանի վրա: Նախատեսվում էր, որ ռազմական գործողությունների հաջող ավարտից հետո բոլոր զորամասերը հավաքվելու են Նախիջևանում: Ռուս և հայ զորամասերի միավորումից հետո միացյալ դաշնակից ուժերը սկսելու էին Հայաստանի ազատագրական պլանի իրականացումը: Առաջին հարվածը լինելու էր Երևանի բերդի վրա:
Մոսկովյան ծրագրում ոչ մի խոսք չկա հայ ժողովրդի դավանափոխության՝ կաթոլիկություն ընդունելու մասին, մի հարց, որը շեշտադրված էր Դյուսելդորֆյան (Պֆալցյան) ծրագրում:
Վերջաբան
Օրին
առաջիններից էր ով սկսեց հաստատուն քայլեր կատարել դեպի Արևմուտք և Ռուսաստան:
Չնայած նրան որ նրա ծրագրերը հաջողության չհասան և իր կանքի ընդացքում նա չտեսավ
անկախ Հայաստանը: Նա կատարեց առաջին քայլերը դեպի ազատագրում: Իսրայել Օրու
շնորհիվ ավելի հաստատուն դարձավն հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները, իսկ
նրա մահից հետո իր գործը շարունակեց Մինաս վարդապետը:
Комментариев нет:
Отправить комментарий