Translate

пятница, 27 ноября 2015 г.

Եռանկյունաչափություն

·         GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ: Օգտվելով գծագրից հինգ տարբեր անկյունների համար գտեք դրանց սինուսը և կոսինուսը: Գտած անկյունների համար ստուգեք եռանկյունաչափական հիմնական նույնությունը:
















вторник, 24 ноября 2015 г.

Լոգարիտմական ֆունկցիա

·         GeoGebra ծրագրով գծել լոգարիթմական ֆունկցիայի գրաֆիկ և դրանից օգտվելով թվարկել ֆունկցիայի բնութագրիչները:

среда, 14 октября 2015 г.

Առաջին նախագիծ. «Բնական թվեր»



Այն թվերը, որոնք առաջացել են բնական ձևով առարկաների քանակը հաշվելիս (ինչպես հաշվարկման առումով, այնպես էլ համարակալման առումով)՝ կոչվում են բնական թվեր։
Բացասական և ոչ ամբողջ (ռացիոնալ, իրական, …) թվերը բնական թվեր չեն կարող լինել։ Բոլոր բնական թվերի բազմությունը ընդունված է նշանակել  N –ով:

Ցանկացած բնական թիվ կարելի է վերլուծել ըստ կարգերի, այսինքն ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով, օրինակ`
5789=5·1000 + 7·100 + 8·10 + 9

Թվերի վերլուծումն ըստ կարգերի կարելի է կիրառել նաև բազմանիշ տվեր գումարելիս, օրինակ գումարենք 564 և 782 թվերը:
564+782 = (500+60+4)+ (700+80+2)
Կիրառելով գումարման զուգորդական և տեղափոխական օրենքները, ստանում ենք`
564+782 = (500+60+4) + (700+80+2) = (500+700) + (60+80) + (4+2) = 1200 + 140 + 6
Կարգային միավորները կարելի է գրել նաև 10 թվի բնական ցուցիչով աստիճաննեի գումարի տեքով, օրինակ՝
5789 = 5·103+7·102+8·101+9·100

суббота, 20 июня 2015 г.

Չարենցն ու իր ողջակիզող ժողովածուները



Չարենցի առաջին ժողովածուներից են «Ծիածան»-ը, «Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը և այլն: «Ծիածան»-ը նվիրված է Կարինե Քոթանճյանին: Չնայած, որ ծիածանն ունի յոթ գույն, Չարենցը իր այդ ժողովածուի բանաստեղծություններից շատերում օգտագործում է կապույտ բառը: Միգուցե իր սիրած գույնն է դա, կամ գրելիս միշտ այդ գույնն է պատկերացրել: «Ծիածան» շարքը կարդալիս հաճախ հանդիպում ենք բառերի,որոնք բնորոշ են Տերյանին: Ահա, թե ում ազդեցությունն է արտացոլված նրա ստեղծագործություններում:
Նա օգտագործում էր Տերյանին բնորոշ «տխրություն», «քնքշանք, քնքշություն» և նմատաիպ բառեր: Ու, առհասարակ, այս շարքում կա  տերյանական տխրություն, մշուշ:

Հետաքրքիր փաստեր Թումանյանի կյանքից



Ցեղասպանությունից հետո երկիրը լիքն էր անօթևան գաղթականներով: Թումանյանը, տեսնելով, որ մանուկները դրսում են, բացում է նրանց առջև նոր կառուցված վեհարանի դուռը, որը բացել չէր կարելի` անձեռնամխելի էր: Նրա այդ քայլը բարկացնում է հայոց հայրապետին, ով ասում է Թումանյանին.


-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
-Իսկ դուք խոսում եք Ամենայն հայոց բանաստեղծի հետ,- Պատասխանում է Թումանյանը:

***
Թումանյանի տիկինը, ով տասը երեխաների մայր էր, բողոքում է ամուսնուց, որ հաճախ տանը չի լինում: Թումանյանը իրեն բնորոշ հումորով պատասխանում է.
-Ո՞նց տուն չեմ գալիս, մի տասն անգամ էլ չե՞մ եկել:

***
Մի ամերիկացի Թումանյանին հարցնում է.
-Ի՞նչ տարբերություն կա հայի և ամերիկացու մեջ.

-Ամերիկացիները ծնվում են, ապրում ու մահանում: Հայերը ծնվում են և սպանվում: