Translate

суббота, 31 января 2015 г.

Բնական աղետներ


Բնական աղետներ են՝ երկրաշարժը, հրդեհը, ջրհեղեղը, փոթորիկը, մրրիկը, հեղեղը, կարկուտը, պտտահողմը, մառախուղը, հրաբուղը, ձնամրրիկը և այլն:
Ես որոշել եմ անդրադառնալ Հայաստանին ամենաշատը սպառնացող աղետին` երկրաշարժին:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.`
Բնական երկրաշարժեր
Տեխնածին երկրաշարժեր

пятница, 30 января 2015 г.

Խորխե Լուիս Բորխես <Պարացելսի վարդը>

px
Խորխե Լուիս Բորխեսը գրել է «Պարացելսի վարդը» պատմվածքը, որտեղ պատմում էր մի երիտասարդի մասին, ով գնացել էր իբրև աշակերտելու Պարացելսի մոտ, բայց իրականում ուզում էր ստուգել արդյոք նա իրական մոգ է, թե ոչ:   Պարացելսը մերժեց նրան, որովհետև  փնտրում էր աշակերտ, ով կվստահի իրեն և չի լսի, թե ինչ են խոսում ուրիշները:  
«Պարացելսի վարդը» պատմվածքից հասկացա, որ եթե գնում էս ուսուցանելու ինչ-որ մեկի մոտ, պետք է լիովին վստահի իր ուսուցչին: Վստահությունը և հավատը շատ կարևոր գործոններ են մեզ համար: Եթե մարդ չվստահի ինչ-որ մեկին, երբեք չի կարող լինել նրա
աշակերտը: Եթե վստահություն չլինի, ապա աշակերտը կփորձի անընդհատ ստուգել ուսուցչին և արդյունքում իր կասկածամտության պատճառով ոչինչ չի սովորի: Ամեն ինչ հիմնված է վստահության վրա, վստահությունը շատ կարևոր գործոն է հատկապես ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում, պետք է վստահել, որպեսզի ինչ-որ բանի հասնես:

воскресенье, 25 января 2015 г.

Ակսել Բակունց վերլուծություն



Ակսել Բակունցը ծնվել է 1899 թվականին, Գորիսում: Նա հայրենասեր էր, քանի որ մասնակցել է Կարսի, Էրզրումի կռիվներին, ապա Սարդարապատի հերոսամարտին: Իհարկե, Ակսել Բակունցի ստեղծագործություններն ունեն ընդհանուր մի բան, որը բնորոշ են միմիայն նրան: Նա գրում է մի փոքր ռոմանտիկ, քնարական, քնքուշ ոճով:
Ակսել Բակունցի կյանքի մասին հետաքրքիր դրվագներից ամենահայտնին սա է: Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ: Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը: