Translate

вторник, 3 декабря 2013 г.

Էկոլոգիյա «Մարդը և նրա ապրելու միջավայրը»


1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ <<Էկոլոգիա>> գիտությունը:
Կան էկոլոգիա գիտության մի քանի սահմանումներ: Դրանք են`
 1. Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների, նրանց համախմբությունների և շրջակա միջավայրի փոխազդեցությունների հետ:
   2. Էկոլոգիան գիտություն է մեզ շրջապատող միջավայրի և նրա մեջ կատարվող պրոցեսների մասին:
    3. Էկոլոգիան գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանի և ոչ կենդաի բնության փոխազդեցությունը:
 «Էկոլոգիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է հայտնի գերմանացի կենսաբան` Էռնեստ Գեկկելը 1886 թվականին: Մարդկության առաջացման պահից բնության ճանաչումը եղել է գոյատևման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկը և ժամանակի ընթացքում  մարդկությունը աստիճանաբար կուտակել է էկոլոգիական գիտելիքները: Մեր օրերում Էկոլոգիա առարկայի իմացությունը շատ կարևոր է, քանի որ բնության ռեսուրսները անվերջ չեն և մենք պետք է խնայողաբար օգտագործենք դրանք: Էկոլոգիա գիտությունը առաջացել և ձևավորվել է կենսաբանական գիտությունների համակարգում: Դեռ վաղ ժամանակներում էկոլոգիան համարվում էր կենսաբանության մի ճյուղ և միայն XX դարի սկզբում դարձավ ինքնուրույն գիտություն: Բայց երկրագնդի բնակչության արագ աճի պատճառով արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության արագ զարգացումը, հանգեցրեցին բնական ռեսուրսների սպառմանը: Ներկա պահին սպառման եզրին է գտնվում քաղցրահամ ջրի պաշարները և այդ պատճառով, պետք է խնայողաբար վերաբերվել ջրին:
2. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը, և ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Մարդկությունը զարգացման ճանապարհին, բնության դերը մարդկության զարգացման վրա:
Շատ կարևոր է, որ մարդը զգուշորեն օգտագործի բնության ռեսուրսները և գիտակցի այդ ռեսուրսների իրական արժեքը: Հնարավոր չէ, որ մարդը բնության շնորհիվ է, որ մենք ունենք էլեկտրոէներգիա, արդյունաբերության համար անհրաժեշտ հումք, վառելիք և այլն: Մարդկության համար ամենակարևոր ռեսուրսներից են ջուրը և օդը: Այդ պատճառով մենք պետք է հետևենք, որ դրանք չախտոտվեն, քանի որ հակառակ դեպքում դա շատ վատ կազդի մեր և մեզ հաջորդող սերնդների վրա: Կարևոր են նաև անտառները, քանի որ ծառերը ապահովում են մեզ համար այդքան կարևոր թթվածինը: Մարդու և բնության փոխազդեցության հետևանքով բնության մեջ կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի շատ վնասում են բնությանը, քան օգնում:
3. Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդկությունը պետք է կարողանալ ապրել առանց բնությանը վնաս տալու, օրինակ բենզինով աշխատող շարժիչների փոխարեն կարելի է օգտագորել էլեկտրոշարժիչներ, իսկ որպեսզի գործարանների աշխատանքի պատճառվ առաջացած թունավոր գազերը չախտոտեն մթնոլորտը, կարելի է գործարանների շուրջ ստեղծել պաշտպանիչ շերտեր:  
4. Ինչ է սպասվում մեզ ապագայում
Եթե մարդկությունը շարունակի այսպես անխնա վերաբերվել բնությանը և անի ամեն ինչ, որպեսզի մեր մթնոլորտը վերանա, ապա շատ շուտով Երկիր մոլորակի հետ, նաև կվոչնչանանք մենք:

Աղբյուրներ`