Այն թվերը, որոնք առաջացել են բնական ձևով առարկաների քանակը հաշվելիս (ինչպես հաշվարկման առումով, այնպես էլ համարակալման առումով)՝
կոչվում են բնական թվեր։
Բացասական և ոչ ամբողջ (ռացիոնալ, իրական, …) թվերը բնական թվեր չեն կարող լինել։ Բոլոր բնական թվերի բազմությունը ընդունված է նշանակել N –ով:
Ցանկացած բնական թիվ կարելի է վերլուծել ըստ կարգերի, այսինքն ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով, օրինակ`
5789=5·1000 + 7·100 + 8·10 + 9
Թվերի վերլուծումն ըստ
կարգերի կարելի է կիրառել նաև բազմանիշ տվեր գումարելիս, օրինակ գումարենք 564 և
782 թվերը:
564+782 = (500+60+4)+
(700+80+2)
Կիրառելով գումարման
զուգորդական և տեղափոխական օրենքները, ստանում ենք`
564+782 = (500+60+4)
+ (700+80+2) = (500+700) + (60+80) + (4+2) =
1200 + 140 + 6
Կարգային միավորները
կարելի է գրել նաև 10 թվի բնական ցուցիչով աստիճաննեի գումարի տեքով, օրինակ՝
5789 = 5·103+7·102+8·101+9·100
Թվաբանական
գործողություններ բնական թվերով, դրանց հատկությունները
Մաթեմատիկայում
թվաբանական գործողություները 4-ն են՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում:
Գումարում՝
45+82=127
503+968=1471
Հանում՝
5023-4792=231
92-64=28
Բազմապատկում՝
87·95= 8265
62·24= 1488
Բաժանում՝
714 : 21= 34
312 : 6= 52
Թվաբանական
գործողությունների հատկություններին են՝
Գումարելիների տեղերը փոխելիս գումարը մնում է անփոփոխ։
Հանելիի ու տարբերության գումարը հավասար է նվազելիին։
Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը մնում է անփոփոխ։
Բաժանարարի ու քանորդի արտադրյալը հավասար է բաժանելիին։
Պարզ
և բաղադրյալ թվեր
Բնական թվերը կարող են լինել պարզ և բաղադրյալ։ Պարզ են կոչվում այն թվերը, որոնք ունեն միայն երկու բաժանարար՝ 1-ը և տվյալ
թիվը։ Օրինակ՝
2, 3, 5, 7, 11,13 ,17...: 2-ը միակ
զույգ պարզ թիվն է։
Երեք և ավելի բաժանարար ունեցող թվերը կոչվում են բաղադրյալ։ Բացառություն
է համարվում՝ 1 թիվը,
որը ունի միայ մեկ բաժանարար՝ 1-ը,
այն նույնպես համարվում է բաղադրյալ
թիվ։
Բաժանման
հայտանիշներ
2-ի բաժանվում են 0, 2, 4, 6, կամ 8 թվանշաններով վերջացող բոլոր թվերը։ Այդ թվերը կոչվում են զույգ։
Թիվը բաժանվում է 3-ի, եթե նրա թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։
Թիվը բաժանվում է 4-ի եթե նրա վերջին 2 թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 4-ի, կամ դրանք 0-ներ են։
5-ի բաժանվում են միայն 0-ով կամ 5-ով վերջացող թվերը։
6-ի բաժանվում են 3-ի բաժանվող զույգ թվերը։
Թիվը բաժանվում է 8-ի եթե նրա վերջին 3 թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 8-ի, կամ դրանք 0-ներ են։
Թիվը բաժանվում է 9-ի, եթե նրա թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։
Ամենամեծ
ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար է կոչվում այն ամենամեծ բնական թիվը, որին բաժանվում են տրված 2 թվերը անմնացորդ։
Երկու թվերի ամենամեծ
ընդհանուր բաժանարարը գտնելու համար անհրաժեշտ է՝
1. թվերը վերլուծել
պարզ արտադրիչների ,
2. ստացած
վերլուծումներում գտնել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչները,
3. հաշվել բոլոր
ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալը:
Օրինակ՝ 36 և 54-ը
36=
2·2·3·3 54= 2·3·3·3
2·3·3=18
18-ը 36 և 54 թվերի
ամենամեծ ընդհանուր բաժանարարն է:
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ է կոչվում այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է տրված 2 թվերին անմնացորդ։
1. թվերը
վերլուծել պարզ արտադրիչների ,
2. այդ թվերից որևէ
մեկի վերլուծումը լրացնել մյուսի այն արտադրիչներով, որոնք չկան առաջին թվի
վերլուծման մեջ,
3. հաշվել ստացված
արտադրյալը:
Օրինակ՝18 և 24 թվերը:
24 = 2 ⋅ 2 ⋅ 2 ⋅
3 18 = 2 ⋅ 3 ⋅ 3
2 ⋅ 3 ⋅ 3 ⋅ 2 ⋅ 2 = 72
72-ը 18 և 24
թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է:
Շտեմարանային օրինակներ՝
1.
Շտեմարանային օրինակներ՝
1.
Հետևելով բաժանման հայտանիշից (թիվը բաժանվում է 9-ի, եթե նրա թվանշանների գումարը բաժանվում է 9-ի), ապա ճիշտ պատասխանն է 2)-ը, քանի որ 2+9+6+1+0=18, իսկ 18/6= 2
2.
Տրված բառերի ամենամեծ ընդհանուր բաժանարար է համարվում՝ 4)8-ը
3.
Ճիշտ պատասխանն է 3)90-ը
4.
1/ ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է 36-ը (12*3=36;18*2=36)
2/12+18=30
30/2=15
Պատասխանն է ՝2)15:
3/-12+18=6
Պատասխանն է `4)6:
4/12*18=216
216=6*6*6
Պատասխանն է `1)6
Комментариев нет:
Отправить комментарий