Translate

среда, 22 января 2014 г.

Մթնոլորտ



1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք
Օդը երկիր մոլորակի ամենակարևոր բանն է, առանց որի չեն գոյատևի մարդիկ, կենդանիները, բույսերը: Առանց սնունդի մարդ կարող է ապրել հինգը շաբաթ, առանց ջրի` հինգը օր, իսկ առանց օդի ամենաշատը հինգ րոպե:
Դարեր շարունակ գիտնականները փորձում էին բացահայտել մեզ շրջապատող օդի գաղտնիքները:  Եվ ընդամենը 200 տարի առաջ մարդիկ վերջապես իմացան, թե ինչից է բաղկացած օդը: Նախկինում նրանք չէին տարբերում առանձին գազերը` բոլոր տեսակի գազերը օդ էին համարվում: Օդում առկա են հիմնական բաղադրիչները` ազոտը, թթվածինը, ածխաթթու գազն ու իներտ գազերը:
Եթե ցանկանայինք օդի մեջ մտնող գազերը գունավորել և ազոտը ներկեինք երկնագույն, թթվածինը` կանաչ, իսկ այլ գազերը` կարմիր, ապա օդը կապտա-կանաչ կլիներ, իսկ կարմիր կետերը դրանում շատ քիչ կլինեին:
Թթվածինը օդի մեջ ամենատարածված գազն է:
Գիտնականները բացահայտել են, որ օդի 2/3-ը  բաղկացած է ազոտից: “Ազոտբառը նշանակում էանկենդան”: Գիտնականները այն անվանեցինխեղդողգազ: Այն շնչառությունը չի պահպանում, սակայն օդի մաս է կազմում: Մարդիկ այն սկսեցին օգտագործել` ավելացնելով հողի պարարտանյութերի մեջ:
Ջրի գազավորման համար օգտագործվում է ածխաթթու գազը: Այդ գազը տեսնելը շատ հեշտ է` բավական է միայն հետևել բաժակի միջի «կոկա-կոլայի» պղպջակներին: Եթե ածխաթթու գազի պարունակությունը օդի մեջ ավելանա 100 անգամ, ապա շնչելը կդառնա անհնար: Սակայն նման բան լինել չի կարող, քանի որ օդի մաքրմանը մասնակցում են բույսերը:
Կան  նաև այլ գազեր, որոնք սակայն, շատ քիչ քանակով են պարունակվում օդի մեջ. նեոն, հելիում, ջրածին և այլն:

2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի օդը
Մարդն հազարամյակներով աղտոտում է օդը: Մինչև 19-րդ դարի սկիզբը օդի աղտոտման միակ հիմնական պատճառը կրակն էր: Սակայն դրա տված վնասները չնչին էին: Սակայն վերջին հարյուր տարվա ընթացքում արդյունաբերության զարգացումը իր հետ բերեց այնպիսի արտադրական պրոցեսներ, որոնց հետևանքները սարսափելի էին:
Մթնոլորտի աղտոտման երեք հիմանական աղբյուրներն են` արդյունաբերույթունը, կենցաղային պարագաները, տրանսպորտը: Առավելագույն վնասը պատճառում է արդյունաբերական արտադրությունը: Նաև աղտոտվածության աղբյուր են հանդիսանում ջերմաէլեկտրակայանները, մետալուրգիական և քիմիական գործարանները:
Մթնոլորտային աղտոտիչները բաժանվում են առաջնային, որոնք միանգամից դուրս են մղվում մթնոլորտ և երկրորդական, որոնք առաջինների ձևափոխման արդյունք են:
Օդը աղտոտում են նաև բնակարաններում օգտագործվող կենցաղային միջոցները:

3. Ինչե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա:
Այն օդը, որը շնչում են քաղաքների բնակիչները, լի է հազարավոր օրգանիզմի համար վնասակար տարրերով: Ըստ մասնագետների հիվանդությունների 70%-ը ուղղակիորեն կապված է օդից և դրանում պարունակվող վնասակար նյութերից: Աղտոտված օդը կարող է պատճառ դառնալ մարդու օրգանիզմի նյութափոխանակության խախտմանը և շնչուղային համակարգի լուրջ հիվանդությունների: Ռիսկային խմբի մեջ առաջին հերթին մտնում են երեխաները` եդրիտասարդ և ոչ ամուր օրգանիզմը  խոցելի են տարբեր սնկերի, մանրէների և վիրուսների համար:
Արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտային միջոցները արտադրում են սև ծուխ և կանաչավուն-դեղին երկօքսիդ, որոնք առաջացնում են են մահվան վտանգ: Տրանսպորտային ծուխը, ինչպես նաև ածուխ վառող գործարանների արտադրությունը, օդը հագեցնում են մանր մասնիկներով, որոնք նպասոտւմ են արյան մակարդելիության բարձրացմանը և մարդու արյան համակարգի աշխատանքի խախտմանը: Օդի աղտոտվածությունը կարող է բարձր ճնշման պատճառ դառնալ: Աղտոտված օդը կարող է նաև շնչահեղձության, բրոնխիալ աստմայի, անգինայի և լորձաթաղանթի բորբոքվածության պատճառնել լինել: Նաև կարող են տարբեր արատներով երեխաներ ծնվել:

4. Ինչպես պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Օդի աղտոտվածության նվազեցման և մաքրության հիմնական ձևերն են արդյունաբերական արտադրություններում մաքրման ֆիլտրերի տեղադրումը, էներգիայի էկոլոգիապես անվնաս աղբյուրների օգտագործումը, խնայողական տեխնոլոգիաների գործածումը, քաղաքների և գյուղերի կանաչապատումը:
Արդյունաբերական թափոնների մաքրումը ոչ միայն նպաստում է օդի մաքրմանը, այլ նաև լրացուցիչ հումք և եկամուտ է բերում գործարաններին և գյուղացիներին:
Նոր էկոլոգիապես անվնաս էներգիայի աղբյորներին անցումը նունպես օդի մաքրության կարևոր գործոններից է: Այլընտրանքային էներգիայի աղբյուր կարող են դառնալ քամին, արևը և ջուրը:
Աղբյուրներ`

Комментариев нет:

Отправить комментарий