Translate

вторник, 28 января 2014 г.

• Մարդաբանական տիպերը. հսկա մարդկանց գոյության վարկածը. Սասնա հերոսների մարդաբանական վերլուծությունը։



   Աշխարհի գրեթե բոլոր մշակույթները պատմում են հսկաների մասին, որոնք բնակվել են իրենց տարածքներում հազարավոր տարիներ առաջ:
    Պայուտի ցեղի հնդիկների մոտ ընդունված է պատմել լեգենդներ հսկա տղամարդկանց և կանանց մասին, որոնք ունեին բաց գույնի մաշկ և շիկահեր մազեր(Սիտեկա ցեղը): Ասում են, որ նրանց հասակը հասնում էր 3.7 մետրի: Լեգենդը ասում է, որ Պայուտի և Սիտեկա ցեղերի մեջ պատերազմ է սկսվել և հնդիկները սպանել են բոլոր հսկաներին և նույնիսկ այն հսկաները, որոնք կարողացել են թաքնվել քարանձավներում, վտարված են եղել և դաժանաբար սպանվել հնդիկների կողմից: Իսկ աստվածաշնչում հիշատակվում է ինչ որ խորհրդավոր հսկաներ`«Ռեֆաիմներ»-ի մասին, որոնք համարվում էին սատանայի և մարդկանց հիբրիդ և ենթադրվում է մեծ ջրհեղեը եղել է հենց այդ էակներին վերացնելու նպատակով:
Ամենաշատ և սենսացիոն հայտնաբերումները եղել են Ավստրալիայում:  
Մարդաբաններին նույնիսկ պետք է եկել անուն տալ հսկայական մարդկանց, որոնց մնացորդները հայտնաբերվել են 1930թ. Բասառտաի մոտ: Նրանց անվանել են Մեգանտրոպուսներ: Այդ մարդկանց հասակը հասնում էր 210 – 365սմ-ի:
Այս ամենը ապացուցում է, որ հազարավոր տարիներ առաջ գոյություն է ունեցել մի ռասսա, որը գերազանցում էր մեզ ուժով և չափսերով:
«Սասունցի Դավիթ» էպոսում ասվում է շատ մեծ և ուժեղ մարդկանց մասին, որոնք ամեն ինչով համապատասխանում են վերևում նշված հսկաներին: Էպոսում ասվում է, որ Սանասարը և նրա տոհմը միշտ տարբերվում էին մյուսներից: Նրանք տասն անգամ ավելի մեծ և ավելի ուժեղ էին մյուսներից: Սանասարը նույնիսկ կարողանում էր ինքնուրույն բերել հսկայական քարեր`Սասնա բերդը կառուցելու համար: Այս ամենից հետևում է, որ հսկաները բնակեցրել են մեր մոլորակը և այդ մասին վկայում են շատ ու շատ փաստեր: Աշխարհի տարբեր մասերում, այդ թվում Հայաստանում հայտնաբերվել են հարյուրավոր կմախքներ, որոնք հաստատ չէին կարող պատկանել սովորական մարդկանց:

1 комментарий:

  1. Ստեփան ջան, նշիր, թե սա որտեղից ես վերցրել։ Չէ՞ որ չես հորինել։ Աղբյուրը նշելը բարեկրթություն է։ Հղումը դիր։

    ОтветитьУдалить