Հայաստանում օգտագործվում է ջրի
երեք տեսակ: Դրանք են`
1.
Շշալցված ջուր
Հայաստանում շատերը օգտագործում են շշալցված ջուր, չնայած նրան, որ շշալցված խմելաջրի որակի ստուգում չի կատարվում, չնայած ժամանակին կատարվել է, բայց համաձայն Կառավարության
2009թ.-ի մայիսի 29 թիվ 594 Ն որոշմամբ հունիսի 1-ից մինչև 2011թ.-ի հունվարի մեկը դադարեցվում է մանր ու միջին ձեռնարկություններում վերահսկողությունը՝ արտադրությունը խթանելու համար: Բացի այդ Հայաստանում մի քանի շշալցված խմելաջուր և այլ ըմպելիքներ արտադրող ընկերություններ են գործում: Արդյունքում մեր երկրում առաջանում է բավականին պատկառելի պլաստիկե աղբակույտ, որը լուրջ վնաս է հասցնում բնությանը:
2.
Ծորակի ջուր
Հայաստանի ծորակներից եկող ջուրը շատ ավելի լավն է քան շատ ու շատ երկրների ջրերը։ Երևանի խմելու ջուրը լիովին համապատասխանում է հանրապետությունում գործող որակի չափորոշիչներին, հայտարարել է «Երևան ջուր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։ Նա նշել է, որ տասն աղբյուրներից ինը աղբյուրի ջուր է, իսկ մեկը Արարատի դաշտավայրում գտնվող խորքային ջրհորից է` արտեզյան։ Մեր օրերում խմելու ջուրը սպառման եզրին է: Շատ երկրներ չունեն նույնիսկ խմելու ջուր և ստիպված են ուրիշ ելք ման գալ: Շուտով ջուրը նավթից էլ թանկ և անհրաժեշտ կդառնա և Հայաստանը այն միակ երկրներից է, որտեղ կարելի է ծորակը բացել և ջուր խմել առանց տհաճության զգացումի:
3.
Ֆիլտրացված ջուր
Ֆիլտրացված ջուրը արագ առաջընթաց է ապրում նաև Հայաստանում։ Արդեն գրեթե բոլորը ունեն
բնակարանային ֆիլտրներ, որոնցից օգտվելը շատ հեշտ է, պարզապես պետք է սովորական ջուր լցնել ֆիլտրի վերևի հատվածը և սպասել մինչևվ ջուրը ֆիլտրացվի: դա տևում է մի քանի վայրկյան։ Ջուրը անցնում
է ածխի շերտով և դուք ստանում եք իդեալական մաքուր ջուր:
2.
Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի
ջուրը
Հին հունական լեգենդներց մեկը ասում է.
Կախարդուհի Ցիրցեյան իր հակարակորդ Սկիլլայից ազատվելու համար հրամայում է թույն լցնել այն աղբյուրի մեջ, որտեղ լողանում էր իր թշնամին։ Աղբյուրը լցվում է զզվելի հրեշներով…: Սա ուղղակի լեգենդ է, բայց արդյո՞ք նույն բանը չի կատարվում նաև իրականում։ Ահա այսօրվա իրական թվերը։ Բոլոր հիվանդությունների 80%–ի պատճառն է աղտոտված ջրի օգտգործումը: 5000000 նորածին երեխա ամեն տարի մահանում է այն հիվանդություններից, որոնք առաջացել են այն ջրի պատճառով, որը խմել են իրենց մայրերը։ Անհանգստացնող վիճակագրությունը մեզ է ներկայացրել Առողջապահության միջազգային կազմակերպությունը։ Ի՞նչ է կատարվում աշխարհում։ Պատասխանը մեկն է, ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը, հատկապես զարգացած արդյունաբերական երկրներում բերում է բնական հավասարակշռության խախտմանը` գետերի, լճերի, ստորերկրյա ջրերի և համաշխատհային օվկիանոսի աղտոտմանը։

3. Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
Ջուրը որը մենք խմում ենք, պետք
է անպայման մաքուր լինի: Հիվանդությունները, որոնք փոխանցվում են աղտոտված ջրի միջոցով,
առաջացնում են առողջական լուրջ պռոբլեմներ, հաշմանդամություն և բերում է մեծ քանակությամբ
մարդկանց զոհերի` հատկապես երեխաների: Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի
հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ
և այլն:
4. Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից
Մաքուր ջուրը այն երեք հիմնական տարրերից է,
որի վրա է հիմնվում մեր կյանքը (ջուր, սնունդ, օդ): Ջուրը մաքրելու հիմանական միջոցներից է ֆիլտրերի տեղադրումը: մեծ արդյունաբերական գործարանները տեղադրում են նման ֆիլտրեր իրենց ջրատար խողովակների վրա: Կան նաև այլ մեթոդներ. Իոնային, ուլտրամանուշակագույն, դիստիլացիոն մաքրումներ, որոնք ցավոք շատ թանկարժեք են և չեն կարող իրականցվել մեծ քանակներով: Բաըց իմ կարծիքով ամենակարևորը այն է, որ ջրոլորտը մարդու կողմից չաղտոտվի:
Комментариев нет:
Отправить комментарий