Իրանահայ գրող Գալուստ Խանենցը ծնվել է Թեհրանում 1910 թվականի հունվարի 25-ին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար:
Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ Սրտով», «Հրաշալի Զորություն», «Բարև Քեզ Մարդ», «Հայ Ժողովրդի Վերածնունդը», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի Զորություն» և «Բարև Քեզ Մարդ» հատորները։
Գալուստ Խանենցը եղել է «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնանդամներից, այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր Էջ» անունով` որպես «ժողովածու Իրանահայ երիտասարդ գրողների»։
Գալուստ Խանենցը բազմաթիվ
անգամ մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ Բանաստեղծը» գրքի մեջ։
Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում։
Ես երազ տեսաԵս երազ տեսա.
- Հնամյա մի գյուղ,
Տանիքներ ծեփված,
Հյուրընկալ տներ,
Ու մորս տեսա -
Հողե տնակում։
Ու նորից տեսա
- Մի մեծ երեխա,
Բարձունքին կանգնած,
Նայում է թռչող
Հեռվի աստղերին։
Եվ մայրս նրան,
Երկինքներ ձգտող խիզախ զավակին,
Կանչում է, ասում.
-Լույս որսացողը
Իր հողե տնից
Ոտքը չի կտրում։
Այս բանաստղեծությունում
Խանենցը պատմում է մոր հանդեպ իր մեծ կարոտի մասին: Բանաստեղծությունը կարդալիս
ընթերցողը միանգամից զգում է, թե ինչքան է գրողը կարոտել այն գյուղը, որտեղ նա
ծնվել և մեծացել է, քանի որ նա իր բանաստեղծության մեջ պատմում է, թե ինչպիսին է
եղել իր գյուղը և ամենակարևորը իմ կարծքով, դա իր մոր խրատներ, որը ուզում էր
ասել` ինչքան էլ, որ դու ձգտես մեծ նվաճումների, կարևորը հարզատ հողից չկտրվելն է:
Իմ կարծիքով այս բանաստեղծությունով նա ուզում էր արտահայտել իր կարոտը:
Комментариев нет:
Отправить комментарий