Translate

воскресенье, 31 мая 2015 г.

Լևոն Շանթ. «Հին Աստվածներ»



«Ա, ատիկա էատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի»:
«Հին աստվածներ», Լևոն Շանթի դրամաներից, որ գրել է 1909 թ., տպագրել 1912 թվին։ Պիեսի հիմնական իմաստը նա է, որ անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել բանակականության և զգացմունքների միջև: Օրինակ՝ հերոսներից վանահայրը, ով ցանկանում էր քանդել զգացմունքային հիմքով կառուցված եկեղեցին և կառուցել նորը, որի . « Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս», մերժում էր զգացմունքները և մեկուսանում էր նույնիսկ արևի չնչին շողից: Իսկ հերոսներից մյուսը՝ Աբեղան, այն աստիճան է նվիրվում զգացմունքային կյանքին, որ հանուն դրա ծովը նետվելով՝ ինքնասպան է լինում «Դե, բաց գիրկդ, Սեդա, բաց թևերդ, ահա հույզքը ջրերուն, ահա վազքը փոթորկին, բաց թևերդ ու նորեն փարած քու խնկելի մարմնիդ, նորեն շունչդ շնչիս, ալիքներուն մեջեն, անցնիմ այն նոր ու մեծ անծանոթին, նոր գոյության ու նոր կյանքին, ան, որ խոստացեր ես ինծի: Բաց գիրկդ, Սեդա…»:
Ըստ հեղինակի կյանքն իրականում մի դատարկ փոս է, որը լցվում է ժպիտով, գգվանքով, գգվանքով, համբույրներով և այլն:
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,
Աչեր վճիտ ու համբույր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրոր, գրգիռ ու հույզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սեր
(Հատված, որտեղ բանականությամբ փորված ունայնության փոսը լցվում է զգացմունքներով):

Комментариев нет:

Отправить комментарий