Գնացքները կատարում են ժամանակի դերը: Մեր կարծիքով գնացքներն
են անցողիկ, բայց իրականում մարդիկ են փոխվում, իսկ գնացքները, ինչպես և ժամանակը,
միշտ եղել են, կան ու կլինեն: Մարդիկ են փոխվում, ոչ` ժամանակը: Ջոնը կարծում էր, որ ինքը նկարիչ է, բայց ընդամենը կարծում էր: Այդ պատճառով նույնիսկ ժպտում էր և հեգնանքով
ասում, որը ինքը նկարիչ է: Նա երկար ժամանակ չէր կարողանում որոշել` լքել իր հարազատ
քաղաքը, թե` ոչ, չնայած նրան, որ նա ատում էր այդ քաղաքը: Եվ այն ժամանակ, երբ նա վերջապես
գտավ այն մարդուն, ով, իր կարծիքով, կարող էր ամեն ինչ փոխել, առաջարկեց մեքենայով ուղեկցել
նրան, մտածելով, որ արդեն ուզում է գնալ, բայց այդ աղջիկը նույնիսկ այդպիսի մտադրություն
չուներ: Ջոնը սկսեց հավաքել իր նկարները, քանի որ առավոտյան չէր հասցնի նստել իր այդքան
չսիրած քաղաքը լքողց գնացքը:
Комментариев нет:
Отправить комментарий