Translate

четверг, 3 марта 2016 г.

Պատմություն

1.           Սահմանեք <<ազատագրական պայքարի մարտավարություն>> հասկացությունը 19-րդ դարի համար:
Ազգային-ազատագրական դասական պայքարն ենթադրում է հետյալ մարտավարությունը.
կանոնավոր բանակի բացակայության պայմաններում զինված դիմադրության կազմակերպում` պարտիզանական՝ ֆիդայական պայքար: Իսկ ֆիդայական պայքարն էլ ունի իր պայմաններն ու կանոնները: Պարտիզանական պայքար իրականացնելու  համար անհրաժեշտ է ունենալ ամուր եւ լայն հենք՝ տվյալ երկրի ներսում, ինչպես նաեւ՝ կայուն կապ երկրից դուրս գտնվող՝ սեփական կամ դաշնակից ուժերի հետ:

 Ըստ  հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի` «հայկական ազգային-ազատագրական պայքարը իր դարաշրջանի հարազատ մասն էր, համաշխարհային պատմության տվյալ փուլի օրինաչափ դրսեւորում հայկական հողում: 19-րդ դարի կեսից սկսած՝ տարբեր ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները, ծագելով Եվրոպայում, տարածվում են Արեւմուտքից-Արեւելք: Օրինակելի կարելի է համարել հանուն Իտալիայի միավորման պայքարը, որի հերոսը՝ Գարիբալդին, արխետիպային է ազգային պայքարների համար….»: «Ազգային-ազատագրական շարժումը, տարածվելով արեւելք՝ նախ հասնում է Արեւելյան Եվրոպա՝ հուժկու դրսեւորումներ է ունենում Հունգարիայում, Լեհաստանում, այլ երկրներում, ապա եւ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Բալկաններում՝ Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, ուշացմամբ՝ Ալբանիայում եւ այլն: Վերջապես, ավելի արեւելք ընդարձակվելով՝ այն հասնում է նաեւ Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Հայաստան: Այս իմաստով, ուրեմն, հայկական դեպքը որեւէ հատուկ, եզակի դեպք չէ, այլ միայն ժամանակի ոգու տիպիկ դրսեւորում է:
Կա եւ մեր ազատագրական պայքարի բնութագրի երկրորդ կողմը: Եթե, մի կողմից, այն համաշխարհային միտումների օրինաչափ մասն էր, ապա, մյուս կողմից՝ կար եւ ազատագրական գաղափարի զուտ տեղական՝ հայկական ավանդույթը: Առնվազն Կիլիկիայի թագավորության անկումից ի վեր հայկական վերնախավերում կենդանի է եղել մահմեդական լծից ազատվելու գաղափարը, եւ որոշ դեպքերում գործնական փորձեր են արվել այդ ուղղությամբ, իսկ 18-րդ դարի սկզբից, երբ քրիստոնյա մեծ տերությունները՝ Ավստրիան, Ռուսաստանը, հետո՝ նաեւ մյուսները, իրենց ռազմական, քաղաքական եւ տնտեսական շահերով ներթափանցեցին Մերձավոր Արեւելք, ավանդական այդ ազատագրական գաղափարը նոր թափ ստացավ:
Ազատագրական գաղափարի այդ փուլը հայտնի պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը կոչել է ազատագրական լեգենդ: Շատ համառոտ եւ պարզունակ ձեւակերպված՝ դրա էությունը հետեւյալն է՝ մի որեւէ քրիստոնյա պետության ռազմական միջամտության միջոցով ազատագրել Հայաստանը՝ հնարավորության դեպքում վերստեղծելով անկախ կամ ինքնավար հայկական մի պետություն պատմական Հայաստանի մի որեւէ մասում: Այլ կերպ ասած՝ սա խաչակրաց արշավանքի հին գաղափարի վերաձեւակերպումն է նոր պայմաններում: Այս հղացքը ձեւակերպվել է դեռեւս միջնադարյան պատկերացումներով ապրող հասարակության մեջ (կրոնակիցները նույնացվում են քաղաքական դաշնակիցների հետ), պետական ավանդույթի բացակայության պայմաններում, ասպարեզից վերացած ազնվականության փոխարեն՝ հոգեւորականների եւ առեւտրական կապիտալի կողմից առաջնորդվող ազգի կողմից, որի զգալի մասը, բացի այդ, ապրել է հայրենիքից դուրս՝ խոշոր գաղթօջախներում: Նշենք նաեւ, որ այս առումով էլ հայերը շատ ինքնատիպ չէին: Արեւելքի քրիստոնյա ազգերի, օրինակ՝ վրացիների, ասորիների մեջ այս կամ այն չափով տարածված էին նմանատիպ պատկերացումներ, իհարկե, տեղական կարեւոր առանձնահատկություններով հանդերձ:
Այսպիսով, ուրեմն, արդիական դարաշրջանին բնորոշ ազգային-ազատագրական պայքարի մոդելը մեզանում զուգակցվում է ավանդապես գոյություն ունեցող ազատագրական լեգենդի հետ, եւ դրա արդյունքում էլ ձեւավորվում է 19-20-րդ դդ. հայոց ազգային-ազատագրական պայքարը»:


2.           Ապացուցել, որ ֆիդայական շարժումը ոչինչ չտվող և իրեն ի սկզբանե սպառած շարժում էր:
Ֆիդայական շարժումն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության մի քանի  գործոնների ազդեցության պատճառով: Դրանց թվում կարող ենք նշել դեմոգրաֆիկ և աշխարահագրական գործոնները, որոնք անհնար է անտեսել տվյալ հարցը դիտարկել ես: Մասնավորապես, Հայաստանի դիրքը՝ Եվրոպայից հեռու էր և արդեն բավականին ուժեղ հիմք էր, որ մեր ազատագրական պայքարը նույն ընթացքը չունենա, ինչ Բալկաններում (իսկ մեր գործիչները հիմք էին ընդունում հենց բալկանյան մոդելը): Բացի այդ հանգամանքից` աշխարագրական գործոն ասելիս, նկատի պետք ունենալ, որ դիմադրության օջախներ  կազմակերպելիս միշտ անհրաժեշտ հաշվի առնել տվյալ տարածքի (օջախի) աշխարհագրական դիրքը, այսինք. որքանով այն մոտ մյուս հայաբնակ վայրերին, սահմանակից է արդյոք արևելյան Հայաստանի տարածքներին: Այսպիսով տեսնում ենք, որ աշխարագրական և դեմոգրաֆիական գործոնները փոխկապակցված են միմյանց հետ: Հայաբնակ վայր ասելիս նկատի ունենք, հայ բնակչության հնարավորինս մեծ տոկոսային առկայություն: Այդ առումով Արևմտյան Հայաստանում կարելի է առանձնացնել 4 քիչ թե շատ խոշոր շրջան՝ Լեռնային Կիլիկիան, Կարնո դաշտը, Մուշ-Սասուն-Մանազկերտը, Վան-Մոկս-Շատախ, որտեղ հայ բնակչություն կազմել է մոտավորապես 30-40 տոկոս:  Չնայած որ Լեռնային Կիլիկիան և Կարնո դաշտը բավական հայաբնակ էին, սակայն այդ տարածքները հեռու էին գտնվում հայաբնակ մյուս վայրերից, ինչը գործնականում անհնար էր դարձնում ֆիդայական շարժման կազմակերպումը: Կարինի պարագայում հարց բարդանում էր նաև այն հանգամանքով որ Կարինը` Էրզրումը, թուրքական իշխանության հենակետն էր Հայաստանում եւ այստեղ, ի տարբերություն մյուս շրջանների, պետական իշխանությունը միշտ համեմատաբար ամուր է եղել, բուն քաղաքի բնակչության մեծամասնությունն էլ, ի տարբերություն դաշտի գյուղերի, թուրքերն էին: Նման պայմաններում, բնականաբար, հնարավոր չէր այդտեղ ունենալ զինված պայքարի հենակետ:
Մնում են մյուս երկու խոշոր շրջանները` Մուշ-Սասուն-Մանազկերտը և  Վան-Մոկս-Շատախը, որոնք ունեին հետևյալ առավելությունները.
·                    համեմատական հայկական մեծամասնության առկայություն
·                    պետական իշխանության թույլ վիճակ (իշխանությունը հիմնականում կենտրոնացած էր քուրդ ցեղապետերի ձեռքում)
·                    տեղի հայ բնակչությունը պահպանել ավանդականինքնավարության ինչ-որ մնացորդներ և անկախության հուշեր
·                    ավելի ռազմունակ բնակչության առկայություն
Հիմա բերենք գոյություն ունեցող խանգարող և խոչընդոտող հանգամանքները.
·                    Հայերը միայնակ ուժը չէին, քրդերը թեև մեծամասնություն չէին կազմում,  սակայն ավելի կազմակերպված էին, ռազմունակ և վայելում էին պետական (թուրքական) իշխանությունների հովանավորությունը` հայերին հետապնդելու հարցեում:
·                    Այս երկու շրջանները չնայած մոտ էին իրար, բայց բաժանված էին հայերի կողմից փոքրամասնություն կազմող Բաղեշ (Բիթլիս) տարածքով, ինչը անհնար էր դարձնում միասնական դիմադրության հենակետ ստեղծելու մտադրությունը: Այսպիսով, Սասունը, որը ավադապես պատրաստ էր պայքարի և ուներ բարենպաստ լեռնային դիրք հայտնված էր մեկուսացման մեջ, իսկ Վանը թեև ուներ նպաստավոր դիրք շնորհիվ Թուրքիայի և Իրանի սահմանային գոտու, սկայն այդ սահմանը քրդաբնակ էր և կարողանում  էր թուլացնել, եթե ոչ չեզոքցնել Պարսկաստանում կազմակերպված դիմադրության հենակետերի օժանդակությունը:
Այսպիսով,  ստանում ենք մի իրավիճակ, երբ տեղական ռեսուրսները բավարար չեն հաջողություն գրանցելու համար, իսկ դրսի (արևելյահայերի) օգնությունը շատ դժվարությամբ էր տեղ հասնում` պայմանավորված սահմանից հենակետների հեռացվածությամբ, ռուս-թուրքական և թուրք-պարսկական սահմանների վերահսկողությամբ, սահմանամերձ շրջաններում քրդերի առկայությամբ, հենց բուն արևելահայերի կախյալ վիճակով, ինչպես նաև դաշնակիցների բացակայությամբ: Այս ամենը ապացուցում է ֆիդայական շարժման հաջողություն արձանագրելու անհնարինությունը:

Комментариев нет:

Отправить комментарий