Страницы
Translate
пятница, 27 ноября 2015 г.
вторник, 24 ноября 2015 г.
среда, 14 октября 2015 г.
Առաջին նախագիծ. «Բնական թվեր»
Այն թվերը, որոնք առաջացել են բնական ձևով առարկաների քանակը հաշվելիս (ինչպես հաշվարկման առումով, այնպես էլ համարակալման առումով)՝
կոչվում են բնական թվեր։
Բացասական և ոչ ամբողջ (ռացիոնալ, իրական, …) թվերը բնական թվեր չեն կարող լինել։ Բոլոր բնական թվերի բազմությունը ընդունված է նշանակել N –ով:
Ցանկացած բնական թիվ կարելի է վերլուծել ըստ կարգերի, այսինքն ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով, օրինակ`
5789=5·1000 + 7·100 + 8·10 + 9
Թվերի վերլուծումն ըստ
կարգերի կարելի է կիրառել նաև բազմանիշ տվեր գումարելիս, օրինակ գումարենք 564 և
782 թվերը:
564+782 = (500+60+4)+
(700+80+2)
Կիրառելով գումարման
զուգորդական և տեղափոխական օրենքները, ստանում ենք`
564+782 = (500+60+4)
+ (700+80+2) = (500+700) + (60+80) + (4+2) =
1200 + 140 + 6
Կարգային միավորները
կարելի է գրել նաև 10 թվի բնական ցուցիչով աստիճաննեի գումարի տեքով, օրինակ՝
5789 = 5·103+7·102+8·101+9·100
суббота, 20 июня 2015 г.
Չարենցն ու իր ողջակիզող ժողովածուները
Չարենցի առաջին ժողովածուներից են «Ծիածան»-ը,
«Երեք
երգ
տխրադալուկ
աղջկան»-ը և այլն: «Ծիածան»-ը նվիրված է Կարինե Քոթանճյանին: Չնայած, որ ծիածանն ունի յոթ գույն, Չարենցը իր այդ ժողովածուի բանաստեղծություններից շատերում օգտագործում է կապույտ բառը: Միգուցե իր սիրած գույնն է դա, կամ գրելիս միշտ այդ գույնն է պատկերացրել: «Ծիածան» շարքը կարդալիս հաճախ հանդիպում ենք բառերի,որոնք բնորոշ են Տերյանին: Ահա, թե ում ազդեցությունն է արտացոլված նրա ստեղծագործություններում:
Հետաքրքիր փաստեր Թումանյանի կյանքից
Ցեղասպանությունից հետո երկիրը լիքն էր անօթևան գաղթականներով: Թումանյանը, տեսնելով, որ մանուկները դրսում են, բացում է նրանց առջև նոր կառուցված վեհարանի դուռը, որը բացել չէր կարելի` անձեռնամխելի էր: Նրա այդ քայլը բարկացնում է հայոց հայրապետին, ով ասում է Թումանյանին.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
-Իսկ դուք խոսում եք Ամենայն հայոց բանաստեղծի հետ,- Պատասխանում է Թումանյանը:
***
Թումանյանի տիկինը, ով տասը երեխաների մայր էր, բողոքում է
ամուսնուց,
որ
հաճախ
տանը
չի
լինում:
Թումանյանը
իրեն
բնորոշ
հումորով
պատասխանում
է.
-Ո՞նց տուն չեմ գալիս, մի տասն անգամ էլ չե՞մ եկել:
***
Մի ամերիկացի Թումանյանին հարցնում է.
-Ի՞նչ տարբերություն կա հայի և
ամերիկացու մեջ.
-Ամերիկացիները ծնվում են, ապրում ու
մահանում: Հայերը ծնվում են և սպանվում:
Подписаться на:
Сообщения (Atom)