1.
Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը դա բիոլոգիական համակարգ
է, որը բաղկացած է կենդանի օրգանիզմների միությունից, նրանց ապրելու միջավայրից: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու և անջատելու նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի զանգվածը։ Նաև էկոհամակարգը բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ Էկոհամակարգի մաս կարելի է համարել միայն այն օրգանիզմները,
որոնք կարողանում են ինքնուրույն կարգավորվել:
2.
Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող
բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող
բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում, որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝ բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին, սակայն գերիշխող տեսակը սոսին է:
3.
Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու
տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն
չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են
արհեստականորեն,
մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահական
տարածքները,
բանջարանոցները,
մարգագետինները
և այլն: Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են
բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել
ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու
վերահսկողության:
Սակայն այս ամենից բացի մարդը նաև մեծ վնասներ է պատճառում էկոհամակգին, որոնք
մեծ մասսամբ դառնում են էկոլոգիական աղետների պատճառ:
4.
Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:
Էներգիա
Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենց ավտոտրոֆներն էլ հանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերի գոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ու ռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվել ավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:
Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենց ավտոտրոֆներն էլ հանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերի գոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ու ռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվել ավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:
Ազոտ և ֆոսֆոր
Ազոտը մտնում է
սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի
կենսածին տարր:
Ֆոսֆոր: Մեծ է
ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի
հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների
կազմի մեջ:
Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը
կապված է կենդանիների ու
բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Շրջանառության
ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում ու գետաբերաններում:
Ջրում, ապարների լվացման ու լուծման արդյունքում, անօրգանական
ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական
ֆոսֆորը կլանվում է բույսերի կողմից և, սննդային
շղթայի
մասը
դառնալով,
փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Մանրէների ազդեցությանը ենթարկվելով` բույսերի ու կենդանիների մնացորդները փոխակերպվում
են
անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող
շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ
անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով դրանք:
Ֆոսֆորի,
ինչպես նաև ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն
հանքային պարարտանյութերն են հանդիսանում:
Այսպիսով,
ֆոսֆորի
ու
ազոտի
հոսքերի
նվազման
պատճառով,
հնարավոր
չի
լինի
իրականացնել
սպիտակուցների
սինթեզ:
Բացի
այդ
կխախտվեն
դրանց
շրջանառությունները
էկոհամակարգում:
Ածխածնի հոսքն
էկոհամակարգում
Ածխածնի շրջանառության գործընթացում
կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում
ածխածինն հիմնականում
հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին
ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում
սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր: Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր
կենդանի
օրգանիզմների
հյուսվածքները`
տեղափոխվելով
սննդային շղթաներով: Ցերեկվա
ժամերին բույսերը`
ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ:
Բույսերի ու
կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում
է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ: Էներգետիկ պահանջները բավարարելու համար, օգտագործվում են նավթ, ածուխ, տորֆ, որոնց տեսքով և դարեր առաջ կուտակվել էր ածխածինը: Այժմ դրանց այրման հետևանքով ավարտվում
է ածխածնի շրջանառությունը:
Ածխածնի շրջանառության երկրոդ
ուղղությունը կատարվում է ծովային ավազաններում: Ածխաթթու գազը միանում է այլ նյութերի և կրաքարերի տեսքով
կուտակվում ջրային ավազանների հատակին, օգտագարծվում ծովային օրգանիզմների կողմից`
վերջիններիս կմախքի կազմավորման գործում: Այնուհետև, մահացած օրգանիզմների մնացորդները իջնում են ծովերի ու
օվկիանոսների հատակն ու առաջացնում կրաքարի կուտակումներ:
Այսպիսով, ածխաթթու գազի մի զգալի մասը դուրս է գալիս ածխածնի
ընդհանուր շրջանառությունից: Ածխածնի հոսքի նվազելու հետևանքով, դրա երկու շրջանառություններն էլ կխախտվեն:
Комментариев нет:
Отправить комментарий