Translate

понедельник, 18 ноября 2013 г.

Էսսե <Սանասար և Բաղդասար>



Սանասարն ու Բաղդասարը հայոց թագավոր Գագիկի դուստր Ծովինարի որդիներն են: Տղաները ծնվելու օրվանից ոչ թե օրով, այլ ժամով են մեծանում և հինգ տարեկան չդարձած` ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի երեխաներին: Բաղդադի Խալիֆան իր կուռքերին ուզում է զոհաբերել Սանասարին ու Բաղդասարին և այդ պատճառով նրանք հեռանում են Բաղդադից: Նրանք գնում և ծովի հատակից հանում են Թուր – Կեծակին և Քուռկիկ Ջալալին ու գետի ակունքին վիթխարի ապառաժներից հիմնում են Սասնա բերդը:  Եղբայրները շատ մտերիմ էին և չէին կարողանում ապրել առանց իրար: Էպոսում նույնիսկ ասվում է, որ երբ նրանցից մեկը ընկնում է փորձանքի մեջ, մյուսը միանգամից իմանում է դրա մասին և հասնում օգնության: Սանասարն ամուսնանում է Քաջանց արքայադստեր` Դեղձունի հետ, իսկ Բաղդասարը` Դեղձունի քրոջ հետ: Սանասարը և Դեղձունը ունենում են երեք որդի` Վերգոն, Հովանը և Մհերը:

Комментариев нет:

Отправить комментарий