Օրինապահ երկրում օրենքին հետևելը հեշտ է, իսկ խախտելը` դժվար:
Սակայն մեր երկրում մենք տեսնում ենք հակառակ պատկերը: Օրենքը խախտելու հիմնական պատճառը`անպատժելիությունն
է: Հաճախ օրենքի կոպիտ խախտումներ անում են բարձրաստիճան պաշտոնյաները, բայց հիմնականում
նրանք մնում են անպատիժ: Այն երկրներում, որտեղ աշխատատեղերի քանակը ավելի շատ է, գողության
մակարդակը զգալիորեն քիչ է: Լինում են դեպքեր, երբ մարդ գողություն է անում և նրան
քսան տարով բանտ են նստացնում, իսկ մեկ ուրիշը, ով սպանություն է գործել, խուսափում
է պատժից: Այս դեպքում պատիժը անարդար է:
Երկրի բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն օրենքի առջև,
անկախ նրանց սոցիալական ծագումից, պաշտոնից: Այդ դեպքում կտրուկ կնվազեն օրինախախտումները: