Այս
աշխատանքի հիմնական նպատակն է ուսումնասիրել «ՄԱԿ»-ի գործառությունները, պարզել նրա
կառուցվածքը և հասկանալ «ՄԱԿ»-ի դերը մեր աշխարհուհում:
Կարճ «ՄԱԿ»-ի մասին`
Միավորված Ազգերի Կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն
է, որն ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Կառույցի գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացյալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942 թվականի հունվարի 1-ին ստորագրված Միացյալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, և ստորագրվել 1945թ. հունիսի 26-ին` 51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս ՄԱԿ-ին անդամակցում են 193 երկիր։ Գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում։
ՄԱԿ-ը
կազմված է Գլխավոր Ասամբլեաից, Անվտանգության խորհուրդից, Քարտուղարությունից,
Միջազգային դատարանից, տնտեսական և սոցիալական խորհուրդնեից:
ՄԱԿ-ի կառուցվածքը
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ
Անվտանգության Խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումներին պարտավոր են ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամները։ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը ունեն վետոյի իրավունք։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են, իսկ մնացած տաս ընտրվում են հատուկ կարգով` համաձայն կանոնադրության։
ՄԱԿ-ի քարտուղարություն

Գլխավոր
Ասամբլեա
Գլխավոր
Ասամբլեան զբաղեցնում է կենտրոնական դիրք, որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական
և ներկայացուցչական մարմին։ Գլխավոր ասսամբլեան ուսումնասիրում է համագործակցության
սկզբունքները միջազգային խաղաղության և անվտանգության շրջանում` ընտրում է ՄԱԿ-ի Անվտանգության
Խորհրդի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, Անվտանգության Խորհրդի
առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի հետ համատեղ
ընտրում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական,
մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում
է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
Գլխավոր Ասսամբլեան
ունի նստաշրջանային աշխատանքային կարգ։ Այն կարող է անցկացնել ռեգուլյառ, հատուկ և
արտակարգ հատուկ նստաշրջաններ։
Ասսամբլեայի
տարեկան հերթական նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 3-րդ երեքշաբթի օրը և աշխատում Գլխավոր
Ասսամբլեայի նախագահի, կամ 21 տեղակալներից մեկի ղեկավարությամբ` լիակազմ նիստերի և
գլխավոր կոմիտեների` մինչև օրակարգի ամբողջական սպառումը։
ՄԱԿ-ի Գլխավոր
Ասսամբլեայի Հատուկ նիստերը կարող են գումարվել ցանկացած հարցի շուրջ, ազգային անվտանգության
խորհրդի պահանջով, 15 օրվա ընթացքում։ Մինչև 2006 թ. հրավիրվել են շուրջ 30 հատուկ
նստաշրջաններ, որոնց մեծ մասը վերաբերում էին մարդու իրավունքներին, շրջակա միջավայրի
պաշտպանության, թմրանյութերի դեմ պայքարի և այլ հարցերի։ Արտակարգ հատուկ նիստեր կարող
է գումարվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կամ ՄԱԿ-ի անդամ-պետությունների մեծամասնության
պահանջով` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պահանջով 24 ժամվա ընթացքում։
ՄԱԿ-ի միջազգային դատարանը

ՄԱԿ-ը Հայաստանում

ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։
Ի հավելումն՝ Համաշխարհային բանկը (ՀԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ևս գրասենյակներ ունեն երկրում:
ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիր (ՄԱԿԶԱԾ)
ՄԱԿ-ի համակարգն աջակցում է Հայաստանին՝ հասնելու ազգային զարգացման գերակայություններին և դիմակայելու մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերներին: Հայաստանի ՄԱԿԶԱԾ-ը համագործակցության ծրագիր է ՄԱԿ-ի համակարգի և Հայաստանի կառավարության միջև, որն ընդհանուր շրջանակ է ստեղծում ՄԱԿ-ի գործակալությունների և երկրի զարգացման ոլորտում վերջիններիս ծրագրերի համար։
2012-2015 թթ. համար առկա է համագործակցության չորս առաջնահերթություն.՝
·
խթանել ներառական և կայուն աճ՝ նվազեցնելով անհավասարությունները և ընդլայնելով խոցելի խմբերի տնտեսական հնարավորությունները.
·
ամրապնդել ժողովրդավարական կառավարումը՝ բարելավելով հաշվետվողականությունը, նպաստելով ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ընդյայնելով մարդկանց մասնակցությունը.
·
բարելավել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը հատկապես խոցելի խմբերի համար.
·
ներգծել շրջակա միջավայրի պահպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը զարգացման ազգային և տեղական ծրագրերում։
Չորս թեմատիկ աշխատանքային խմբերի ներքո փորձագետներն աշխատում են ՄԱԿ-ի զարգացման աջակցության 2010-2015 թթ. ծրագրի գերակայությունների շուրջ։ Ի լրումն՝ չորս այլ աշխատանքային խմբեր զբաղվում են գենդերային հավասարության, աղետների կառավարման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների տրամախաչվող հարցերով։
Մակի գործառույթները
Հոդված 24
1.
Միացյալ ազգերի կազմակերպության արագ և արդյունավետ գործողությունները ապահովելու համարնրա
անդամները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը
վերապահում են Անվտանգության խորհրդին և համաձայնության են գալիս, որ այդ պատասխանատվությունից
բխող իր պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է իրենց անունից:
2.
Այդ պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է Միավորված ազգերի
նպատակների ու սկզբունքների համաձայն: Այդ պարտավորությունները կատարելու համար Անվտանգության
խորհրդին տրված հատուկ լիազորությունները շարադրված են 6, 7, 8 և 12 գլուխներում:
3.
Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային ներկայացնում է ամենամյա զեկույցներ և
ըստ անհրաժեշտության՝ հատուկ զեկույցներ:
Հոդված 25
Սույն
կանոնադրության համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության անդամները համաձայնության
են գալիս ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին և կատարել դրանք:
Հոդված 26
Միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատմանն ու պահպանմանը նպաստելու նպատակով սպառազինման համար համաշխարհային նվազագույն մարդկային ուժեր ու տնտեսական պաշարներ ներգրավելով՝ Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում 47 հոդվածում նշվող Զինվորական սպայակազմի կոմիտեի օժանդակությամբ սպառազինությունների կարգավորման համակարգ ստեղծելու վերաբերյալ նախագծեր ձևակերպելու և դրանք Միավորված ազգերի կազմակերպության անդամներին ներկայացնելու համար:
Վերջաբան
Ուսումնասիրելով
ՄԱԿ-ի կազմվածքը, գործառությունները և կանոնակարգը, կարող եմ ասել, որ այս կազմակերպության
շնորհիվ երկրների միջև հարթվում են բազմաթիվ կոնֆլիկտներ և եթե չլիներ ՄԱԿը և այս տիպի
այլ կազմակերպություններ, աշխարհում խաղաղություն ասվածը շատ ավելի հազվագյուտ կնկատվեր:
Комментариев нет:
Отправить комментарий