Translate

воскресенье, 14 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ կիսամյակ

  • Հայտնի մասնագետի կենսագրություն (կենսագրությունից հատվածներ), նշանավոր աշխատանքներ
Վիլյամ Հենրի "Բիլ" Գեյթս III (ծնվ. հոկտեմբերի 28, 1955 Սիեթլ, Վաշինգտոն) ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Պաուլ Ալենի հետ համատեղ։

Մայքրոսոֆթ

1975 թվականին թողարկված "Պոպուլյար Էլեկտրոնիքս"-ի համարը կարդալուց հետո, որտեղ ցուցադրվում էր Altair 8800-ը, Գեյթսը կապ է հաստատում "Մայքրո Ինստրումենտեյշըն"-ի ( Micro Instrumentation ) և "Թելեմետրի Սիսթեմ"-ի (Telemetry Systems (MITS)) հետ, որոնք ստեղծել էին միկրոհամակարգիչները, և նրանց տեղեկացնում է, որ իրենք մշակում են Basic ծրագրային լեզվի թարգմանիչ։ Իրականում Գեյթսը և Ալենը Altair չունեին և դրա համար չէին կարող ծածկագիր գրել։ MITS-ի տնօրենը համաձայնվում է հանդիպել նրանց, իսկ արդեն մի քանի շաբաթ անց նրանք ստեղծում են Altair -ի կրկնօրինակ, որը աշխատում էր մինիհամակարգիչների վրա, իսկ հետո արդեն BASIC թարգմանչական ծրագրի վրա։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Ալբուքուերքում ՝ MITS-ի գրասենյակում և հաջողություն ունեցավ և հնարավորություն ընձեռեց MITS-ի հետ պայմանագիր կնքել։ Պոլ Ալենը աշխատանքի անցավ MITS-ում, իսկ Բիլը բացակայում էր Հարվարդի դասերից՝ MITS-ում Ալենի հետ աշխատելու համար։ Նրանք իրենց ընկերությունը անվանեցին "Մայքրո-Սոֆթ" ("Micro-Soft") և իրենց առաջին գրասենյակը բացեցին Ալբուքուերքում։ Մայքրոսոֆթի BASIC ծրագիրը տարածված էր համակարգչի սիրահարների շրջանակում, սակայն Գեյթսը հայտնաբերեց, որ նախաշուկայական կրկնօրինակներ են հայտնվու, որոնք լայնորեն կրկնօրինակվում և տարածվում են հանրության շրջանակներում։ 1976 թվականի փետրվարին Գեյթսը բաց նամակ է գրում "Սիրահարներին" MITS-ի տեղեկագրում՝ ասելով, որ MITS-ը այլևս չի արտարդելու, վաճառելու և օժանդակելու բարձրորակ ծրագրեր առանց գումարների։ 1976 թվականի վերջում Մայքրոսոֆթը առանձնացավ MITS -ից և շարունակեց ծրագրեր մշակել տարբեր համակարգերի համար։ Ընկերությունը տեղափոխվեց Բելեյու, Վաշինգտոն 1979 թվականի հունվարի 1։

Տվյալ մասնագիտության, ոլորտի գիտնականների նորարարական (վերջին) նվաճումները

Առաջարկում եմ այցելել այս կայքը`
http://russian.rt.com/article/67892  
 

 



Комментариев нет:

Отправить комментарий