Խորխե Լուիս Բորխեսը գրել է «Պարացելսի վարդը» պատմվածքը, որտեղ
պատմում էր մի երիտասարդի մասին, ով գնացել էր իբրև աշակերտելու Պարացելսի մոտ, բայց
իրականում ուզում էր ստուգել արդյոք նա իրական մոգ է, թե ոչ: Պարացելսը մերժեց նրան, որովհետև փնտրում էր աշակերտ, ով կվստահի իրեն և չի լսի,
թե ինչ են խոսում ուրիշները:
«Պարացելսի վարդը» պատմվածքից հասկացա,
որ եթե գնում
էս ուսուցանելու ինչ-որ
մեկի մոտ, պետք է լիովին վստահի իր ուսուցչին:
Վստահությունը և հավատը շատ կարևոր գործոններ են մեզ համար: Եթե
մարդ չվստահի ինչ-որ մեկին, երբեք չի կարող լինել նրաաշակերտը: Եթե վստահություն չլինի, ապա աշակերտը կփորձի անընդհատ ստուգել ուսուցչին և արդյունքում իր կասկածամտության պատճառով ոչինչ չի սովորի: Ամեն ինչ հիմնված է վստահության վրա, վստահությունը շատ կարևոր գործոն է հատկապես ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում, պետք է վստահել, որպեսզի ինչ-որ բանի հասնես:
Комментариев нет:
Отправить комментарий