Ակսել Բակունցը
ծնվել է 1899 թվականին,
Գորիսում: Նա
հայրենասեր էր,
քանի որ
մասնակցել է Կարսի,
Էրզրումի կռիվներին,
ապա Սարդարապատի
հերոսամարտին: Իհարկե,
Ակսել Բակունցի
ստեղծագործություններն ունեն
ընդհանուր մի
բան, որը
բնորոշ են
միմիայն նրան:
Նա գրում
է մի
փոքր ռոմանտիկ,
քնարական, քնքուշ
ոճով:
Ակսել
Բակունցի կյանքի
մասին հետաքրքիր
դրվագներից
ամենահայտնին
սա է: Բակունցը
երկար խոսել
չէր սիրում,
վիճում էր
հազվադեպ, բայց`
անզիջում, շիտակ
ու աննահանջ:
Երբ բարձր
տրամադրություն էր
ունենում, երգում
էր Կոմիտասի
երգերից: Խմում
էր առիթից-
առիթ: Սիրում
էր գյուղը:
- Իմ
բոլոր պատմվածքները
մինչև թղթին
հանձնելը մտքումս
գրել եմ
ձի նստած`
գյուղից գյուղ
շրջելիս,- ասում
էր նա:
Զբոսնելիս կկռանար,
կվերցներ մի
հողակոշտ և ագահաբար
կհամբուրեր:
- Ոչ
մի հող
այսպես չի
բուրում, չէ,
- հպարտանում էր
Բակունցը:
Բակունցը սիրում
էր ազատությունը
ոչ այնպես,
ինչպես բոլորը,
այլ՝ առավել:
Այդ մասին
վկայում են նրա մասնակցությունը
Կարսի, Էրզրումի
կռիվներին, Սարդարապատի
հերոսամարտին, ինչպես նաև նրա
ստեղծագործությունների բովանդակությունները:
Նրա ազատասեր
լինելը ապացուցում
է նաև
այն, որ
նրա «Խոնարհ
աղջիկը», «Միրհավը»,
«Ալպիական մանուշակը»
պատմվածքներում նա
պատմում է հայկական
հին սովորույթների,
ավանդույթների մասին՝
աղջիկը պետք է
հեզ լինի,
նրա փոխարեն
իր ծնողները
պետք է ընտրեն
ամուսին, սիրահարվելն
ու սիրելը
արգելվում է:
«Սպիտակ ձին» ստեղծագործությունում
նույնպես արտահայտված էր այս
ամենը, քանի որ
ձին նույնպես
ձգտում էր ազատությանը:
«Սպիտակ ձի»
Ցոլակ` Սիմոոնի ձին, ուներ կապտավուն մորթի, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Ուներ երկար, ալիքաձև պոչ: Ասում էին, որ նա մի հին ազնվական ցեղի ձի է:
Սպիտակ
ձիու նկարագրությունը.
«Արևը դեմից
էր և արևը
ոսկևորել էր
ձիու մարմար
ճակատը, արծաթաձույլ
ասպանդակները և պողպատյա
սանձը։ Ձիավորը
ձիու հետ
միաձույլ էր
և թվում
էր, թե
արևմուտքի գորշ
ամպերի պատվանդանից
պոկվել էր
մարմարիոնե մի
հեծյալ և արշավում
էր որպես
չքնաղ տեսիլք։»
Իսկ կապտավուն
ձին բոլորրովին
մերկ վազում
էր հրապարակով,
երբ ուզում
էին նրան
բռնել, սանձել,
հեծնել: Նա
երամակի ձի
էր, սնվել
էր լեռներում,
երբեք հեծվոր
չէր նստել
մեջքին, սանձը
չէր դիպչել
մռութին, սմբակները
պայտ չէին
տեսել: Այստեղից հետևում է, որ նա
ազատատենչ էր,
միշտ եղել
էր ազատ
և ուզում
էր էլի
լինել ազատ: Իմ կարծիքով Ցոլակի կերպարով հեղինակը ուզում էր ներկայացնել
մարդ արարածին,
ով նույնպես
ցանկանում է ապրել
ազատության մեջ,
կամ էլ
մեռնել:
Բակունցի գրելաոճի
հատկություններից էր նաև այն, որ իր
պատմվածքներում շատ
էր
օգտագործում համեմատություններ,
որոնք այն
դարձնում էին էլ ավելի պատկերավոր:
1. Ամպը վարագույրի պես
2. Ծուխը ձգվում է կապույտ երիզի նման
3. Քարայծի նման մագլցում էին
4. Գազազած արջի նման ոստյուն
5. Կաքավի ոտքի
պես կարմիր
Իմ կարծիքով Ակսել
Բակունցը իր ժամանակաշրջանի ամենաազատ արտահայտվող գրողներից մեկներ:
Комментариев нет:
Отправить комментарий