Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան հայ բանաստեղծուհի,ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավորնախագահ, ՀՀ ԳԱԱ պատվա
վոր դոկտոր է: Գրել էիսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն ևանգլերեն։
Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանիիրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել էթատրոնում։ 1968-ին փոխադրվել է Լոս Անջելես(ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկօրում հինգ ձայն», լույս է տեսել 1966-ին։
Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-71 թթ.բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն»բանաստեղծությունների ժողովածուով /թարգմ.իսպաներենից/, 1972թ. Սփյուռքի հայության համարնույն գիրքը վերահրատարակվեց, (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել էԲուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
Ալիսիա Կիրակոսյանը եղել է հայկական ծագմամբ բանաստեղծուհի, ով ապրել և ստեղծագործել է արտասահմանում և որին մենք համարյա չենք ճանաչում: Նա հայերեն գրել է շատ քիչ և նրա բանաստեղծությունները հիմնականում թարգմանված են, բայց թեկուզ թարգմանված դրանք ինձ դուր են գալիս: Նրա բանաստեղծությունները զգացմունքային են: Իմ կարդացած բանաստեղծությունները սիրո մասին էին: Սերը համարել է գոյության միակ հանճարը և ըստ նրա չսիրելը մահ է պարզապես:
«Սերը գոյության հանճարն է միակ, Սիրո հակառակն
………………………………..ամենևին էլ Չսիրելը չէ,
………………….մա՛հն է պարզապես…
Սիրահարները Անմահությունն են վերանորոգում»:
Սիրահարները Անմահությունն են վերանորոգում»:
Комментариев нет:
Отправить комментарий