Translate

воскресенье, 30 ноября 2014 г.

Գաբրիել Գարսիա Մարկես



Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը հասարակ հեռագրավարի տասնվեց երեխաներից ավագն էր: Ծնվել է 1927 թմարտիին Կոլումբիայի Արակատակա քաղաքում: Մինչև 8 տարեկանը Մարկեսին պահել և դաստիարակել են նրա տատն ու պապը: Հարցազրոյցներից մեկում Մարկեսը ասել է. «Երբ փոքր էի, կարծես ապրում էի երևակայությամբ` հորինում էի իրադարձություններ, հորինում էի ինչ-որ մարդկանց և ընկերների: Պապս միակն էր, ով ինձ սուտասան չէր համարում, և նա առաջինը տեսավ իմ ստեղծագործական ունակությունները»:
55 տարեկան հասակում Մարկեսն արժանանում է Նոբելյան մրցանակի գրականությոան ոլորտում. «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկները»։ Մարկեսը դառնում է առաջին կոլումբիացին, ով ստացավ այս մրցանակը:
Նրա ստեղծագործությունները կարծես իրականության և երևակայության խառնուրդ լինի, ինչի օրինակն է «Երկնագույն շան աչքերը» ստեղծագործությունը, որը սկզբից տարօրինակ է թվում, բայց վերջում ամեն ինչ պարզ է դառնում:  «Մի քանի տարի է, որ մենք հանդիպում ենք մեր երազներում: Երբեմն, ինչ-որ մեկը դրսում ձեռքից վայր է գցում երկաթե գդալը, ու մենք արթնանում ենք: Հետզհետե մենք հաշտվում ենք այն մտքի հետ, որ հասարակ իրերի ու առօրյայի քմայքից է կախված մեր միությունը: Վաղ առավոտյան գետին ընկած երկաթե գդալի պես չնչին  մի բան ի զորու է որոշել մեր գոյությունը:»
Համաշխարհային ճանաչում Մարկեսին բերեց «Հարյուր տարվա մենություն» վեպը։ 1972 թ.-ին այս վեպի համար նրան շնորհվում է Ռոմուլո Գալյեգոսի մրցանակը։  Մարկեսը մեկ անգամ չէ, որ հիշատակել է. «Երբ դրվեց վեպի վերջին վերջակետը, տանը այլևս գումար չկար, որպեսզի ուղարկվեր տպագրության»: Նա ստիպված էր վաճառել կնոջ հարիչն ու վարսահարդարիչը:
Կյանքի վերջում արդեն, իր առաջին և միակ ինքնակենսագրական հատորի մեջ Մարկեսը նշել է. «Իմ գրելու գլխավոր գաղտնիքը առանց դուռը ծեծելու և ինչ-որ բան խնդրելու իրականության հիերոգլիֆները կարդալու կարողության մեջ է: Եվ դա ամենակարևորն է, որ ինձ սովորեցրել է կյանքը»:
Ավելին չեմ կարող ասել, քանի որ դեռ չեմ հասցրել կարդալ նրա մնացած պատմվածքները:

Комментариев нет:

Отправить комментарий